Մարքեթինգային պլան
Մարքեթինգային պլան, ընկերության պլանի կարևոր մասերից մեկը։ Մարքեթինգի պլանավորման գործընթացը պետք է իրականացվի որպես ընկերության ընդհանուր պլանավորման և բյուջետավորման գործընթացի մաս։
Մարքեթինգային պլանը նեղ իմաստով համապարփակ փաստաթուղթ է, որտեղ շարադրված է գովազդային գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար։ Մարքեթինգային պլանի նպատակն է հավասարակշռել գների փոփոխությունները, ժամանակի ընթացքում օպտիմալ կերպով տարակենտրոնացնել գովազդային ջանքերը և նպատակային զարգացնել վաճառքի գործունեությունը[1]։ Այն ներառում է այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են շուկայի վերլուծությունը, գործողությունների ծրագրերը, բյուջեները, վաճառքի կանխատեսումները, ռազմավարությունները և կանխատեսվող ֆինանսական հաշվետվությունները։ Մարքեթինգային պլանը կարող է նկարագրվել նաև որպես մեթոդ, որն օգնում է բիզնեսին որոշում կայացնել իր ռեսուրսները լավագույնս օգտագործել կորպորատիվ նպատակներին հասնելու համար։ Այն կարող է նաև պարունակել ընկերության, նրա կազմակերպության և արտադրանքի ուժեղ ու թույլ կողմերի ամբողջական վերլուծություն[2]։
Մարքեթինգային պլանը ցույց է տալիս այն քայլը կամ գործողությունները, որոնք կօգտագործվեն պլանի նպատակներին հասնելու համար։ Օրինակ՝ մարքեթինգային պլանը կարող է ներառել բիզնեսի շուկայական մասնաբաժինը տասնհինգ տոկոսով ավելացնելու ռազմավարություն։ Այնուհետև մարքեթինգային պլանում կնշվեն այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն նպատակին հասնելու համար[3]։
Մարքեթինգային պլանավորման տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական պլանավորման մեջ պլանները սովորաբար բաժանվում են ըստ այն ժամանակահատվածի, որի համար նախատեսված են, օրինակ՝
- երկարաժամկետ պլաններ,
- միջնաժամկետ պլաններ,
- կարճաժամկետ պլաններ։
Մարքեթինգային պլանի տարրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարքեթինգային պլանը ներառում է վեց տարր՝ իրավիճակի վերլուծություն, նպատակներ, ռազմավարություն, մարտավարություն, բյուջե և վերահսկողություն։
- Իրավիճակի վերլուծություն։ Վերլուծության ընթացքում ընկերությունն ուսումնասիրում է մակրոմակարդակում գործող արտաքին գործոնները (տնտեսական, քաղաքական-իրավական, սոցիալ-մշակութային, տեխնոլոգիական), ինչպես նաև իրավիճակի խաղացողներին կամ մասնակիցներին (ընկերություն, մրցակիցներ, դիստրիբյուտորներ և մատակարարներ)։ Ընկերությունն իրականացնում է ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի վերլուծություն։ Այստեղ պետք է արտաքին գործոններից անցնել ներքին գործոնների։
- Նպատակներ։ Իրավիճակի վերլուծությունից հետո ընկերության համար լավագույն հնարավորությունները հայտնաբերելուց հետո այդ հնարավորությունները դասակարգվում են, որից հետո ձևակերպվում են ընկերության նպատակները և որոշվում դրանց հասնելու ժամկետները։ Նպատակները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով բիզնեսի բոլոր մասնակիցների շահերը, ընկերության հեղինակությունը և այլ կարևոր գործոններ։
- Ռազմավարություն։ Նպատակին հասնելու լավագույն ընտրությունը ռազմավարության խնդիրն է։ Ռազմավարությունը պետք է ընկալել որպես նպատակ։
- Մարտավարություն։ Ռազմավարությունը պետք է մշակվի ՝ ներկայացնելով մարքեթինգային գործիքակազմին և կոնկրետ միջոցառումներին վերաբերող մանրամասներ։ Միջոցառումների համար ընտրվում են պատասխանատու անձինք և կատարման ժամկետները։
- Բյուջե։ Պլանավորված միջոցառումներն և աշխատանքները կապված են ծախսերի հետ, որոնք ավելանում են ընկերության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ բյուջեին։
- Վերահսկողություն։ Ընկերությունը պետք է սահմանի պլանի վերանայման հաճախականությունը և հենանիշերը՝ որոշելու, թե ինչպես է ընթանում նպատակին հասնելու աշխատանքը։ նպատակին հասնելու առաջընթացը չափելու համար։ Եթե կատարողականը հետ է մնում ժամանակացույցից, ընկերությունը պետք է վերանայի իր նպատակները, ռազմավարությունը կամ միջոցառումների ցանկը՝ իրավիճակը շտկելու համար։
Մարքեթինգային պլան պատրաստելիս պետք է ուշադրություն դարձնել նաև ապրանքի կամ ծառայության կյանքի ցիկլին, լսարանի սեգմենտավորմանը, դիրքավորմանը, տարբերակմանը, ներառել SWOT վերլուծությունը, մշակել USP (վաճառքի եզակի առաջարկ) նոր ապրանքների և ծառայությունների համար և գնահատել արդյունքը՝ հաշվարկելով ROI (շահույթ ներդրումների դիմաց)[4]։
Ռազմավարության տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ շուկաների հետ կապված կան ընդհանուր ռազմավարություններ.
- առկա շուկաների ընդլայնում,
- ներթափանցում նոր շուկաներ,
- գոյություն ունեցող շուկաներում վաճառքի մակարդակի պահպանում,
- ջանքերի կենտրոնացում ավելի փոքր թվով շուկաների վրա,
- շուկայից դուրս գալը[5]։
Գործունեության օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանրածախ պահանջարկը խթանելու համար պրոմոակցիաներ,
- Ուղղակի վաճառք հաճախորդներին ցուցասրահներում,
- Սեմփլինգ,
- Մերչնդայզինգ և բանակցություններ մանրածախ առևտրով զբաղվողների հետ,
- Արդյունավետ կառուցված մատակարարման շղթա գործընկերներին,
- Փաթեթավորման դիզայն՝ գնումը խրախուսելու համար,
- Բաշխման լայն ցանց[6]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարքեթինգային նպատակները սովորաբար համահունչ են ընկերության ավելի լայն նպատակներին։ Օրինակ՝ նոր ընկերությունը, որը ցանկանում է զարգացնել իր բիզնեսը, հակված է ունենալ մարքեթինգային պլան, որն ընդգծում է իր հաճախորդների բազան մեծացնելու ռազմավարությունը[7]։ Ընկերության համար առանձնահատուկ նշանակություն ունեն շուկան ուսումնասիրելու և տեսականու թարմացման պլանները, գովազդային գործունեության պլանը և հասարակայնության հետ կապերի (PR) կազմակերպման պլանները, վաճառքի խթանման պլանները[1]։
Հիմնական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շուկայի տարողությունն ըստ ռեսուրսների կամ արտադրանքի
- Ընկերության շուկայական մասնաբաժինը
- Ընկերության շուկայական հարաբերական մասնաբաժինը
- Միջին շուկայական մասնաբաժինը
- Շուկայի դինամիկան արտադրության ծավալների առումով մարքեթինգային գործունեության ժամանակահատվածի կանխատեսման մեջ[8]
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարքեթինգային պլանը աշխատակիցների և կազմակերպությունների ղեկավարների միջև արդյունավետ քննարկման համար եզակի հնարավորություն է։ Այն ապահովում է լավ հաղորդակցություն ընկերության ներսում։ Մարքեթինգային պլանը նաև թույլ է տալիս մարքեթինգային թիմին ուսումնասիրել իր անցյալի որոշումները և հասկանալ դրանց արդյունքները՝ ապագային ավելի լավ պատրաստվելու համար։ Այն նաև թույլ է տալիս մարքեթինգային թիմին դիտարկել և ուսումնասիրել մրցակցային միջավայրը, որում նրանք աշխատում են[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 С. Дибб, Л. Симкин, Д. Брэдли Практическое руководство по маркетинговому планированию. Разработка. Внедрение. Контроль. — Питер СПб, 2001.
- ↑ Westwood, John The Marketing Plan: A Step-by-step Guide. — Kogan PagePublishers, 2002. — ISBN 9780749437480
- ↑ [Video & Lesson Transcript «What is a Marketing Plan? - Definition & Sample»]. Study.com. Retrieved 2016-04-01.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ И. Манн Маркетинг на 100%. — Питер. — СПб., 2003.
- ↑ Е.П. Голубков Маркетинговые исследования: теория, методология и практика. — М.: Финпресс, 1998.
- ↑ Rita J. Cartwright Southern. «Pull Marketing vs Push Marketing». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Neil Kokemuller (2016 թ․ ապրիլի 1). «Purposes of a Marketing Plan». smallbusiness.chron.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Е.А. Овечкина Маркетинговое планирование. — МАУП. — К, 2002.
- ↑ Purpose of the Marketing Plan - Boundless Open Textbook. — Boundless.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Филипп Котлер «Маркетинг от А до Я. 80 концепций, которые должен знать каждый менеджер». Москва 2010 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|