Մարսյան դաշտ (Փարիզ)
Մարսյան դաշտ ֆր.՝ Champ de Mars | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Գտնվում է | Փարիզի 7-րդ շրջան |
Անվանվել է | Մարսյան դաշտ |
Մարսյան դաշտ (ֆր.՝ Champ de Mars), հանրային զբոսայգի Փարիզի 7֊րդ շրջանում, հյուսիս արևմուտքից Էյֆելյան աշտարակի, հարավ֊արևելքից զիվորական դպրոցի միջև։ Գտնվում է քաղաքի հյուսիսային հատվածում, Սեն գետի ձախ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1751 թվականին Լյուդովիկոս XV֊ը որոշում ընդունեց աղքատացած ազնվական ընտանիքների տղաների համար զինվորական դպրոց բացելու մասին։ Դպրոցի առջևի բաց ընդհանուր տարածքն ստանում է Մարսյան դաշտ անվանումը, ի պատիվ պատերազմի աստծված Մարսի և սկսում է ծառայել որպես հրապարակ զինվորական շքերթների համար։ 1790 թ֊ի հունիսի 14֊ին հենց այստեղ է տեղի ունեցել ֆրանսիական առաջին սահմանադրության ընդունման հանդիսավոր արարողությունը։ 1791 թվականի հուլիսի 17-ին Մարսյան դաշտում է տեղի ունեցել ժողովրդական ընդվզումների մասնակիցների գնդակահարությունը։
1783 թվականին ֆիզիկոսներ Ժակ Շարլը և Ռոբեր եղբայրները Մարսյան դաշտում են կատարել աերոստատիկայի առաջին փորձերը[1]։ 1784 թվականին օդագնաց Բլանշերն առաջինը որոշեց ստուգել օդապարիկով թռիչք։
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, Մարսյան դաշտում տեղի են ունենում հանդիսություններ՝ նվիրված հայրենասիրական տոներին։ 1833 թ.֊ից 1860 թվականներին Մարսյան դաշտում կազմակերպվում էին ձիարշավներ։ 1867 թվականից ի վեր այստեղ պարբերաբար կազմակերպվում են միջազգային ցուցահանդեսներ։ 1794 թվականի հունիսի 8-ին Մարսյան դաշտում, նկարիչ Ժակ Լուի Դավիդի նախաձեռնությամբ կազմակերպվեց մշակութային միջոցառումների փառատոն[2], որի պատվին Մարսյան դաշտը վերակառուցվեց[3]։ Հեղափոխության պատմության մեջ փառատոնը համարվում է ամենահաջողվածներից մեկը[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Марсово поле, в Париже». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Medal commemorating Charles and Robert’s balloon ascent, Paris, 1783 from Science and Society, 2010.
- ↑ Encyclopedia of the age of political revolutions and new ideologies: 1760 - 1815, Gregory Fremont-Barnes; Greenwood Press, CT, 2007; p.237
- ↑ A Cultural History of the French Revolution, Emmet Kennedy; Yale Univ. Press, 1989; p.345.
- ↑ Kennedy, 1989; p.345.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյան դաշտ (Փարիզ)» հոդվածին։ |
|