Մարկ Բիվերս
Մարկ Բիվերս անգլ.՝ Mark Beevers | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 21, 1989 (34 տարեկան) կամ նոյեմբերի 21, 1989[1] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 193 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարկ Ջեֆֆրի Բիվերս (անգլ.՝ Mark Geoffrey Beevers, դեկտեմբերի 21, 1989 կամ նոյեմբերի 21, 1989[1], Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Պիտերբորո Յունայթեդի» պաշտպան։ «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբի սան է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շեֆֆլի Ուենսդեյ» և վարձավճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիվերսը ծնվել է Բարնսլի քաղաքում (Սայթ Յորքշիր կոմսություն)[2]։ Ֆուտբոլիստը հայտնվել է հարևան «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի ակադեմիայում։ «Բուերի» մարզաշապիկով առաջին հանդիպումը նա անցկացրել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ««Լեսթերի» դեմ։ Նա 38-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Մայքլ Ջոնսոնին[3], խաղացել ամբողջ երկրորդ խաղակեսը և իր առաջին իսկ խաղում ստացել հանդիպման խաղացողի մրցանակը[4] (այնուամենայնիվ, «բուերը» պարտվել են 2:0 հաշվով)։ Առաջին գոլը նա խփել է «Դերբիի» դեմ Անգլիայի Գավաթի խաղում 2008 թվականի հունվարի 6-ին։ Բիվերսը արագ դարձել է աչքի ընկնող ֆուտբոլիստ, մարտին արդեն ստացել է «Championship Apprentice Awards» մրցանակը՝ որպես մրցաշրջանի լավագույն նորամուտ, իսկ 18 տարեկանում նա դարձել է «Շեֆիլդ Ուենսդեյի» երկրպագուների վարկածով տարվա խաղացող։ Լրագրողները նշում էին ոչ ուժային, ռեակցիան որպես խաղացողի ուժեղ կողմեր[5][6]։ Չնայած «Վուլվերհեմփթոնի», «Էվերթոնի», «Հալլի» և այլ ակումբների մեծ հետաքրքրությանը[7]՝ նա որոշել է նոր պայմանագիր կնքել «բուերի» հետ մինչև 2012 թվականը։ Սակայն խոստումնալից յունիորի խաղը զգալիորեն վատացել է, և 2011 թվականին նա ուղարկվել է վարձավճարով խաղալու սկզբում «ՄԿ Դոնս»-ում[8], իսկ հետո՝ 2012/13 մրցաշրջանի համար՝ Միլուոլլում»[9]։ «Ուենսդեյի» կազմում նա անցկացրել է 161 հանդիպում և խփել է 4 գոլ։
«Միլուոլլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին «Միլուոլը» որոշել է Մարկ Բիվերսին ամբողջությամբ գնել «Ուենսդեյից»։ 2013 թվականի հունվարի 1-ին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման օրը, գործարքն ավարտվել է։ Բիվերսը «Միլուոլի» կազմում անցկացրել է 4 ամբողջական մրցաշրջան՝ հաշվի առնելով վարձավճարը, խաղացել է 150 հանդիպում և խփել է 8 գոլ։
«Բոլթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին ֆինանսական դժվարություններ ունեցող «Բոլթոն Ուոնդերերսը» 2 տարվա պայմանագիր է կնքել Բիվերսի հետ[10]։ 2015-2016 մրցաշրջանում նա օգնել է «Բոլթոնին» վերադառնալ Չեմպիոնշիպ։ 2019/2020 մրցաշրջանում, երբ ակումբը լիովին սնանկացման եզրին էր[11], Բիվերսը չի ստորագրել նոր պայմանագիր և հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
«Պիտերբորո»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիվերսը երկար չի մնացել առանց ակումբի, շուտով նա պայմանագիր է կնքել «Պիտերբորո Յունայթեդի» հետ մինչև 2022 թվականը[12][13]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիվերսը մեկ անգամ հրավիրվել է Անգլիայի հավաքականի մինչև 19 տարեկանների թիմ[14] և իր միակ խաղն անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ (3:1) 2008 թվականի մարտի 25-ին։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ[15]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Division | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շեֆիլդ Ուենսդեյ | 2006–07 | Չեմպիոնշիպ | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
2007–08 | Չեմպիոնշիպ | 28 | 0 | 2 | 1 | 0 | 0 | — | 30 | 1 | ||
2008–09 | Չեմպիոնշիպ | 34 | 0 | 1 | 0 | 1 | 0 | — | 36 | 0 | ||
2009–10 | Չեմպիոնշիպ | 35 | 0 | 1 | 0 | 2 | 0 | — | 38 | 0 | ||
2010–11 | Լիգա 1 | 28 | 2 | 3 | 1 | 2 | 0 | 4 | 0 | 37 | 3 | |
2011–12 | Լիգա 1 | 7 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 10 | 0 | |
2012–13 | Չեմպիոնշիպ | 6 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 8 | 0 | ||
Ընդհանուր | 140 | 2 | 8 | 2 | 8 | 0 | 5 | 0 | 161 | 4 | ||
Միլթոն Քինս Դոնս (վարձավճար) | 2011–12 | Լիգա 1 | 14 | 1 | — | — | 0 | 0 | 14 | 1 | ||
Միլլուոլ (վարձավճար) | 2012–13 | Չեմպիոնշիպ | 16 | 1 | — | — | — | 16 | 1 | |||
Միլլուոլ | 2012–13 | Չեմպիոնշիպ | 19 | 0 | 6 | 0 | 0 | 0 | — | 25 | 0 | |
2013–14 | Չեմպիոնշիպ | 28 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 30 | 0 | ||
2014–15 | Չեմպիոնշիպ | 25 | 2 | 1 | 0 | 0 | 0 | — | 26 | 2 | ||
2015–16 | Լիգա 1 | 45 | 5 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 53 | 5 | |
Ընդհանուր | 133 | 8 | 8 | 0 | 3 | 0 | 6 | 0 | 150 | 8 | ||
Բոլթոն Ուոնդերերս | 2016–17 | Լիգա 1 | 45 | 7 | 4 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 51 | 7 |
2017–18 | Չեմպիոնշիպ | 44 | 1 | 1 | 0 | 2 | 0 | — | 47 | 1 | ||
2018–19 | Չեմպիոնշիպ | 32 | 3 | 2 | 1 | 0 | 0 | — | 34 | 4 | ||
Ընդհանուր | 121 | 11 | 7 | 1 | 3 | 0 | 1 | 0 | 132 | 12 | ||
Պիտերբորո Յունայթեդ | 2019–20 | Լիգա 1 | 23 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 0 |
Ընդհանուր | 432 | 22 | 27 | 3 | 15 | 0 | 12 | 0 | 485 | 25 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Շելֆիլդ Ուենսդեյ
- Լիգա 1 - երկրորդ տեղ, անցում Չեմպիոնշիպ (2011/12)
Բոլթոն Ուոնդերերս
- Լիգա 1 - երկրորդ տեղ, անցում Չեմպիոնշիպ (2016/17)
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարվա թիմը՝ ըստ ՊՖՄ-ի (Լիգա 1) - 2016/2017[16]
- Championship Apprentice Award - 2008[17]
- Տարվա լավագույն ֆուտբոլիստ «Շեֆիլդ Ուենսդեյում»[18][19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ Hugman, Barry J. The PFA Footballers' Who's Who 2010–11. — Mainstream Publishing, 2011. — С. 39. — ISBN 978-1-84596-601-0
- ↑ «Sheffield Wednesday vs Leicester City The Championship 2007/2008». Football-Lineups. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Beevers Makes His Mark | Sheffield Wed | News | Latest News | Latest News». web.archive.org. 2008 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Claridge, Steve (2008 թ․ ապրիլի 22). «Steve Claridge: Scouting report - Mark Beevers, Sheffield Wednesday». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Игроки на повышение». Sports.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Mark Beevers transfer rumours and news». www.footballtransferleague.co.uk. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Milton Keynes Dons | News | Dons Latest | Dons Latest | BEEVERS ARRIVES AT STADIUMMK». web.archive.org. 2012 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Millwall sign Mark Beevers on loan». Sports Mole (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Bolton Wanderers sign Mark Beevers». www.bwfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Bolton Wanderers' future under renewed threat after takeover deal collapses». BBC Sport. 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Bolton Wanderers defender Mark Beevers completes Peterborough United move». The Bolton News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Mark Beevers - Defender - First Team Profiles - Peterborough United». www.theposh.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Beevers Placed On England Standby | Sheffield Wed | News | Latest News | Latest News». web.archive.org. 2008 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- ↑ «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI». BBC Sport. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Phillips wins Championship award». 2008 թ․ մարտի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Owls say Beevers is not for sale». 2008 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Beevers Is YOUR Player Of The Year! | Sheffield Wed | News | Latest News | Latest News». web.archive.org. 2008 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Բոլթոն Ուոնդերերսի ֆուտբոլիստներ
- Միլթոն Քինս Դոնսի ֆուտբոլիստներ
- Միլուոլի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ