Մարկ Բիվերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Բիվերս
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1989(1989-12-21) (34 տարեկան) կամ նոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 193 սանտիմետր
Դիրք պաշտպան

Մարկ Ջեֆֆրի Բիվերս (անգլ.՝ Mark Geoffrey Beevers, դեկտեմբերի 21, 1989(1989-12-21) կամ նոյեմբերի 21, 1989(1989-11-21)[1], Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Պիտերբորո Յունայթեդի» պաշտպան։ «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբի սան է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շեֆֆլի Ուենսդեյ» և վարձավճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիվերսը ծնվել է Բարնսլի քաղաքում (Սայթ Յորքշիր կոմսություն)[2]։ Ֆուտբոլիստը հայտնվել է հարևան «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի ակադեմիայում։ «Բուերի» մարզաշապիկով առաջին հանդիպումը նա անցկացրել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ««Լեսթերի» դեմ։ Նա 38-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Մայքլ Ջոնսոնին[3], խաղացել ամբողջ երկրորդ խաղակեսը և իր առաջին իսկ խաղում ստացել հանդիպման խաղացողի մրցանակը[4] (այնուամենայնիվ, «բուերը» պարտվել են 2:0 հաշվով)։ Առաջին գոլը նա խփել է «Դերբիի» դեմ Անգլիայի Գավաթի խաղում 2008 թվականի հունվարի 6-ին։ Բիվերսը արագ դարձել է աչքի ընկնող ֆուտբոլիստ, մարտին արդեն ստացել է «Championship Apprentice Awards» մրցանակը՝ որպես մրցաշրջանի լավագույն նորամուտ, իսկ 18 տարեկանում նա դարձել է «Շեֆիլդ Ուենսդեյի» երկրպագուների վարկածով տարվա խաղացող։ Լրագրողները նշում էին ոչ ուժային, ռեակցիան որպես խաղացողի ուժեղ կողմեր[5][6]։ Չնայած «Վուլվերհեմփթոնի», «Էվերթոնի», «Հալլի» և այլ ակումբների մեծ հետաքրքրությանը[7]՝ նա որոշել է նոր պայմանագիր կնքել «բուերի» հետ մինչև 2012 թվականը։ Սակայն խոստումնալից յունիորի խաղը զգալիորեն վատացել է, և 2011 թվականին նա ուղարկվել է վարձավճարով խաղալու սկզբում «ՄԿ Դոնս»-ում[8], իսկ հետո՝ 2012/13 մրցաշրջանի համար՝ Միլուոլլում»[9]։ «Ուենսդեյի» կազմում նա անցկացրել է 161 հանդիպում և խփել է 4 գոլ։

«Միլուոլլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերին «Միլուոլը» որոշել է Մարկ Բիվերսին ամբողջությամբ գնել «Ուենսդեյից»։ 2013 թվականի հունվարի 1-ին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման օրը, գործարքն ավարտվել է։ Բիվերսը «Միլուոլի» կազմում անցկացրել է 4 ամբողջական մրցաշրջան՝ հաշվի առնելով վարձավճարը, խաղացել է 150 հանդիպում և խփել է 8 գոլ։

«Բոլթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ֆինանսական դժվարություններ ունեցող «Բոլթոն Ուոնդերերսը» 2 տարվա պայմանագիր է կնքել Բիվերսի հետ[10]։ 2015-2016 մրցաշրջանում նա օգնել է «Բոլթոնին» վերադառնալ Չեմպիոնշիպ։ 2019/2020 մրցաշրջանում, երբ ակումբը լիովին սնանկացման եզրին էր[11], Բիվերսը չի ստորագրել նոր պայմանագիր և հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։

«Պիտերբորո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիվերսը երկար չի մնացել առանց ակումբի, շուտով նա պայմանագիր է կնքել «Պիտերբորո Յունայթեդի» հետ մինչև 2022 թվականը[12][13]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիվերսը մեկ անգամ հրավիրվել է Անգլիայի հավաքականի մինչև 19 տարեկանների թիմ[14] և իր միակ խաղն անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ (3:1) 2008 թվականի մարտի 25-ին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ[15]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Division Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեֆիլդ Ուենսդեյ 2006–07 Չեմպիոնշիպ 2 0 0 0 0 0 2 0
2007–08 Չեմպիոնշիպ 28 0 2 1 0 0 30 1
2008–09 Չեմպիոնշիպ 34 0 1 0 1 0 36 0
2009–10 Չեմպիոնշիպ 35 0 1 0 2 0 38 0
2010–11 Լիգա 1 28 2 3 1 2 0 4 0 37 3
2011–12 Լիգա 1 7 0 1 0 1 0 1 0 10 0
2012–13 Չեմպիոնշիպ 6 0 0 0 2 0 8 0
Ընդհանուր 140 2 8 2 8 0 5 0 161 4
Միլթոն Քինս Դոնս (վարձավճար) 2011–12 Լիգա 1 14 1 0 0 14 1
Միլլուոլ (վարձավճար) 2012–13 Չեմպիոնշիպ 16 1 16 1
Միլլուոլ 2012–13 Չեմպիոնշիպ 19 0 6 0 0 0 25 0
2013–14 Չեմպիոնշիպ 28 0 0 0 2 0 30 0
2014–15 Չեմպիոնշիպ 25 2 1 0 0 0 26 2
2015–16 Լիգա 1 45 5 1 0 1 0 6 0 53 5
Ընդհանուր 133 8 8 0 3 0 6 0 150 8
Բոլթոն Ուոնդերերս 2016–17 Լիգա 1 45 7 4 0 1 0 1 0 51 7
2017–18 Չեմպիոնշիպ 44 1 1 0 2 0 47 1
2018–19 Չեմպիոնշիպ 32 3 2 1 0 0 34 4
Ընդհանուր 121 11 7 1 3 0 1 0 132 12
Պիտերբորո Յունայթեդ 2019–20 Լիգա 1 23 0 4 0 1 0 0 0 28 0
Ընդհանուր 432 22 27 3 15 0 12 0 485 25

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելֆիլդ Ուենսդեյ

  • Լիգա 1 - երկրորդ տեղ, անցում Չեմպիոնշիպ (2011/12)

Բոլթոն Ուոնդերերս

  • Լիգա 1 - երկրորդ տեղ, անցում Չեմպիոնշիպ (2016/17)

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա թիմը՝ ըստ ՊՖՄ-ի (Լիգա 1) - 2016/2017[16]
  • Championship Apprentice Award - 2008[17]
  • Տարվա լավագույն ֆուտբոլիստ «Շեֆիլդ Ուենսդեյում»[18][19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. Hugman, Barry J. The PFA Footballers' Who's Who 2010–11. — Mainstream Publishing, 2011. — С. 39. — ISBN 978-1-84596-601-0
  3. «Sheffield Wednesday vs Leicester City The Championship 2007/2008». Football-Lineups. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  4. «Beevers Makes His Mark | Sheffield Wed | News | Latest News | Latest News». web.archive.org. 2008 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  5. Claridge, Steve (2008 թ․ ապրիլի 22). «Steve Claridge: Scouting report - Mark Beevers, Sheffield Wednesday». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  6. «Игроки на повышение». Sports.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  7. «Mark Beevers transfer rumours and news». www.footballtransferleague.co.uk. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  8. «Milton Keynes Dons | News | Dons Latest | Dons Latest | BEEVERS ARRIVES AT STADIUMMK». web.archive.org. 2012 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  9. «Millwall sign Mark Beevers on loan». Sports Mole (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  10. «Bolton Wanderers sign Mark Beevers». www.bwfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  11. «Bolton Wanderers' future under renewed threat after takeover deal collapses». BBC Sport. 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  12. «Bolton Wanderers defender Mark Beevers completes Peterborough United move». The Bolton News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  13. «Mark Beevers - Defender - First Team Profiles - Peterborough United». www.theposh.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  14. «Beevers Placed On England Standby | Sheffield Wed | News | Latest News | Latest News». web.archive.org. 2008 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  15. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  16. «PFA teams of the year: Chelsea and Tottenham dominate Premier League XI». BBC Sport. 2017 թ․ ապրիլի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  17. «Phillips wins Championship award». 2008 թ․ մարտի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  18. «Owls say Beevers is not for sale». 2008 թ․ մայիսի 8. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  19. «Beevers Is YOUR Player Of The Year! | Sheffield Wed | News | Latest News | Latest News». web.archive.org. 2008 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.