Մարիա Վոլկովա
Մարիա Վոլկովա | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1919 |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն և Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | հեղափոխական |
Մարիա Վոլկովա (ռուս.՝ Мария Фёдоровна Волкова, 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1919, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), հեղափոխական, Կուսակցական աշխատողների կենտրոնական դպրոցի ունկնդիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Վոլկովան Պրոխորովյան մանուֆակտուրայի բանվորուհի էր։ Այնտեղ նա սկսել է աշխատել մանուկ հասակից։ Պրոխորովյան մանուֆակտուրայում սկսել է մասնակցել հեղափոխական շարժմանը։ 1918 թվականին մտել է ՌԿ(բ)Կ շարքերը։ Ուղարկվել է Արևելյան ճակատ, որտեղ մնացել է վեց ամիս։ 1919 թվականի մայիսին, վերադառնալով Մոսկվա, սկսել է աշխատել կուսակցության Մոսկվայի նահանգական կոմիտեում։ Ցանկացել է սովորել և ուղարկվել է կուսակցական աշխատողների Կենտրոնական դպրոց։ Նրա ընկերուհին հիշում էր, որ, պայթյունից հետո ուշքի գալով, պառկած վիրակապված ոտքերով, ձեռքով և գլխով, Վոլկովան ասել է. «Ես կմեռնեմ... Ես զգում եմ։ Հաղորդիր ընկերներին՝ ռումբերով հեղափոխությունը չես սպանի։ Կոմունիզմի հաղթանակը մոտ է։ Ես ձեզ պատգամում եմ անողոք վրեժ լուծել...»[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 122-123։