Մարիա Վոլկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վոլկովա
Ծնվել է1894
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 29, 1919(1919-09-29)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունհեղափոխական

Մարիա Վոլկովա (ռուս.՝ Мария Фёдоровна Волкова, 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1919(1919-09-29), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), հեղափոխական, Կուսակցական աշխատողների կենտրոնական դպրոցի ունկնդիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վոլկովան Պրոխորովյան մանուֆակտուրայի բանվորուհի էր։ Այնտեղ նա սկսել է աշխատել մանուկ հասակից։ Պրոխորովյան մանուֆակտուրայում սկսել է մասնակցել հեղափոխական շարժմանը։ 1918 թվականին մտել է ՌԿ(բ)Կ շարքերը։ Ուղարկվել է Արևելյան ճակատ, որտեղ մնացել է վեց ամիս։ 1919 թվականի մայիսին, վերադառնալով Մոսկվա, սկսել է աշխատել կուսակցության Մոսկվայի նահանգական կոմիտեում։ Ցանկացել է սովորել և ուղարկվել է կուսակցական աշխատողների Կենտրոնական դպրոց։ Նրա ընկերուհին հիշում էր, որ, պայթյունից հետո ուշքի գալով, պառկած վիրակապված ոտքերով, ձեռքով և գլխով, Վոլկովան ասել է. «Ես կմեռնեմ... Ես զգում եմ։ Հաղորդիր ընկերներին՝ ռումբերով հեղափոխությունը չես սպանի։ Կոմունիզմի հաղթանակը մոտ է։ Ես ձեզ պատգամում եմ անողոք վրեժ լուծել...»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսեյ Աբրամով, Կրեմլի պատի մոտ, Ե., Հայաստան, 1982, էջ 122-123։