Մարիա Անտոնիա Պարմացի
Մարիա Անտոնիա Պարմացի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1774[1] |
Ծննդավայր | Պարմա, Պարմայի դքսություն |
Վախճանվել է | փետրվարի 20, 1841[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | միանձնուհի |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Հայր | Ferdinando I, Duke of Parma? |
Մայր | Archduchess Maria Amalia of Austria? |
Princess Maria Antonia of Parma Վիքիպահեստում |
Մարիա Անտոնիա Պարմացի (նոյեմբերի 28, 1774[1], Պարմա, Պարմայի դքսություն - փետրվարի 20, 1841[1], Հռոմ, Պապական մարզ), Պարմայի ( գավառ՝ Իտալիայի հյուսիսային՝ Էմիլիա Ռոմանիայի մարզում) արքայադուստր։ Դուքս՝ Ֆերդինանտ I Պարմացու և նրա կին՝ Մարիա Ամալիա Ավստրիացու դուստրը։ Նա չանվանակոչվեց ի պատիվ իր հորաքրոջ՝ Մարի Անտոնետ Ֆրանսիացու ինչպես ենթադրվում էր, այլ իր հոր հորաքրոջ՝ Մարի Անտոնետ Ֆրանսիացու, ով նաև հանդիսանում էր Մարիայի կնքամայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան իր եղբոր և քույրերի հետ ապրել է Պարմայում, որտեղ նրան քնքշաբար անվանում էին Տոգնինա (Tognina)։ Նա տաղանդավոր նկարիչ էր և ուսումնառություն է ստացել Պարմայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ Գյուզեպպե Բալդրիգիից և Դոմենիկո Մուզիից։
1796 թվականին Պարման մտավ Ֆրանսիայի կազմի մեջ։ Նրա ծնողները պաշտոնապես մնացին իրենց գահին, չնայած գտնվում էին ֆրանսիական պահակախմբի հսկողության տակ։ Մարիա Անտոնիան և նրա քույրը՝ Կառլոտան, վայելում էին իրենց ազատությունը, քանի որ համարվում էին ոչ քաղաքական անձինք[3]։ Ֆրանսիական օկուպացիայի ողջ ընթացքում քույրերը մնացին ծնողների կողքին, որպես աջակցություն։ Երկուսն էլ ժառանգել էին իրենց հոր կրոնապաշտությունն ու մոր ուժեղ կամքը[3]։ Կառլոտան ցանկանում էր Ֆրանսիայի նահանգապետ Ժան-Անդոշ Յունոտի վրա տպավորություն գործելով ֆինանսական աջակցություն ստանալ իր հասարակական դիրքը պահելու համար[3]։ Ի տարբերություն քրոջ՝ Մարիա Անտոնիան խիստ էր և զուսպ[3]։ 1802 թվականի հոկտեմբերին, մահացավ նրանց հայրը։ Տեղի ունեցավ պաշտոնական հուղարկավորություն, որին ներկա էին ընտանիքի բոլոր անդամները։ Հուղարկավորումից հետո նրանց մայրն աքսորվեց և քույրերը նրան ուղեկցեցին մինչև Պրահա և մնացին նրա կողքին մինչև մահ։ Պրահայում նրանք ապրեցին մենության և մոռացության մեջ՝ իրենց ժամանակն անցկացնելով աղոթքներով[3]։
Մարիա Անտոնիան երբեք չամուսնացավ և 1802 թվականին մտավ Ուրսուլին (Կաթոլիկ եկեղեցու կրոնական ինստիտուտ) որպես սկսնակ։ 1803 թվականի ապչրիլի 22-ին նա պաշտոնապես դարձավ Ուրսուլինի միանձնուհի և անվանակոչվեց քույր Լուիզա Մարի (Լուիջիա Մարիա)։ 1804 թվականին, մոր մահից հետո, նրա քույրը տեղափոխվեց Հռոմ։ Մարիա Անտոնիան մնաց Պրահայում մինչև Նապոլեոնի պարտությունը, որից հետո վերադարձավ Պարմա։
Հաջորդ տարիեների ընթացքում նա ապրեց հանգիստ և համեստ կյանքով Պարմայի Ուրսուլին մենաստանում։ 1831 թվականի մայիսի 9-ին նա տեղափոխվեց Հռոմի Սուրբ Ագաթա մենաստան, որտեղ մահացավ 1841 թվականին։