Մարիա Անտոնիա Պարմացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Անտոնիա Պարմացի
Maria Antonia di Borbone.jpg
Ծնվել էնոյեմբերի 28, 1774(1774-11-28)[1]
ԾննդավայրՊարմա, Պարմայի դքսություն
Վախճանվել էփետրվարի 20, 1841(1841-02-20)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմիանձնուհի
ՊարգևներԱստղային խաչի ազնվագույն շքանշան և Թագուհի Մարիա Լուիզայի շքանշան
ՀայրFerdinand, Duke of Parma?
ՄայրArchduchess Maria Amalia of Austria?
Princess Maria Antonia of Parma Վիքիպահեստում

Մարիա Անտոնիա Պարմացի (նոյեմբերի 28, 1774(1774-11-28)[1], Պարմա, Պարմայի դքսություն - փետրվարի 20, 1841(1841-02-20)[1], Հռոմ, Պապական մարզ), Պարմայի ( գավառ՝ Իտալիայի հյուսիսային՝ Էմիլիա Ռոմանիայի մարզում) արքայադուստր։ Դուքս՝ Ֆերդինանտ I Պարմացու և նրա կին՝ Մարիա Ամալիա Ավստրիացու դուստրը։ Նա չանվանակոչվեց ի պատիվ իր հորաքրոջ՝ Մարի Անտոնետ Ֆրանսիացու ինչպես ենթադրվում էր, այլ իր հոր հորաքրոջ՝ Մարի Անտոնետ Ֆրանսիացու, ով նաև հանդիսանում էր Մարիայի կնքամայրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան իր եղբոր և քույրերի հետ ապրել է Պարմայում, որտեղ նրան քնքշաբար անվանում էին Տոգնինա (Tognina)։ Նա տաղանդավոր նկարիչ էր և ուսումնառություն է ստացել Պարմայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ Գյուզեպպե Բալդրիգիից և Դոմենիկո Մուզիից։

1796 թվականին Պարման մտավ Ֆրանսիայի կազմի մեջ։ Նրա ծնողները պաշտոնապես մնացին իրենց գահին, չնայած գտնվում էին ֆրանսիական պահակախմբի հսկողության տակ։ Մարիա Անտոնիան և նրա քույրը՝ Կառլոտան, վայելում էին իրենց ազատությունը, քանի որ համարվում էին ոչ քաղաքական անձինք[3]։ Ֆրանսիական օկուպացիայի ողջ ընթացքում քույրերը մնացին ծնողների կողքին, որպես աջակցություն։ Երկուսն էլ ժառանգել էին իրենց հոր կրոնապաշտությունն ու մոր ուժեղ կամքը[3]։ Կառլոտան ցանկանում էր Ֆրանսիայի նահանգապետ Ժան-Անդոշ Յունոտի վրա տպավորություն գործելով ֆինանսական աջակցություն ստանալ իր հասարակական դիրքը պահելու համար[3]։ Ի տարբերություն քրոջ՝ Մարիա Անտոնիան խիստ էր և զուսպ[3]։ 1802 թվականի հոկտեմբերին, մահացավ նրանց հայրը։ Տեղի ունեցավ պաշտոնական հուղարկավորություն, որին ներկա էին ընտանիքի բոլոր անդամները։ Հուղարկավորումից հետո նրանց մայրն աքսորվեց և քույրերը նրան ուղեկցեցին մինչև Պրահա և մնացին նրա կողքին մինչև մահ։ Պրահայում նրանք ապրեցին մենության և մոռացության մեջ՝ իրենց ժամանակն անցկացնելով աղոթքներով[3]։

Մարիա Անտոնիան երբեք չամուսնացավ և 1802 թվականին մտավ Ուրսուլին (Կաթոլիկ եկեղեցու կրոնական ինստիտուտ) որպես սկսնակ։ 1803 թվականի ապչրիլի 22-ին նա պաշտոնապես դարձավ Ուրսուլինի միանձնուհի և անվանակոչվեց քույր Լուիզա Մարի (Լուիջիա Մարիա)։ 1804 թվականին, մոր մահից հետո, նրա քույրը տեղափոխվեց Հռոմ։ Մարիա Անտոնիան մնաց Պրահայում մինչև Նապոլեոնի պարտությունը, որից հետո վերադարձավ Պարմա։

Հաջորդ տարիեների ընթացքում նա ապրեց հանգիստ և համեստ կյանքով Պարմայի Ուրսուլին մենաստանում։ 1831 թվականի մայիսի 9-ին նա տեղափոխվեց Հռոմի Սուրբ Ագաթա մենաստան, որտեղ մահացավ 1841 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. Patrick van Kerrebrouck, Nouvelle Histoire Généalogique de l'Auguste Maison de France", (1987) p. 433.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Justin C. Vovk: In Destiny's Hands: Five Tragic Rulers, Children of Maria Theresa (2010)