Jump to content

Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Էստոնիա
Հիմնադրված1994
Գլխադասային գրասենյակՏալլին, Էստոնիա
Գլխավոր քարտուղարAleksei Semjonov?
Կայքlichr.ee

Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն (ՄԻՏԿ, էստ․՝ Inimõiguste Teabekeskus, անգլ.՝ The Legal Information Centre for Human Rights), էստոնական իրավապաշտպան կազմակերպություն։

ՄԻՏԿ-ը հիմնադրվել է 1994 թվականի մայիսի 2-ին՝ որպես ոչ առևտրային հասարակական կազմակերպություն։ 1994 թվականի սեպտեմբերի 7-ին կազմակերպությունն ընդգրկվել է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պետական ռեգիստրում։

Մարդու իրավունքների կենտրոնի ստեղծումը մի շարք նախագծերից մեկն էր, որը ֆինանսավորվել է Դանիայի արտաքին գործերի նախարարության կողմից՝ DANIDA ծրագրի շրջանակներում և ուղղված էր Էստոնիայում ժողովրդավարության զարգացմանն ու փոքրամասնություններին էստոնական հասարակության մեջ ինտեգրման գործընթացին աջակցելուն։

ՄԻՏԿ-ի հիմնադրումը եղել է դանիական հասարակական կազմակերպությունների` Մարդու իրավունքների դանիական կենտրոնի (The Danish Centre for Human Rights, այժմ՝ The Danish Institute for Human Rights), Արևելյան Եվրոպայի տեղեկատվական կենտրոնի (Information Centre on Eastern Europe) և փոքրամասնությունների իրավունքների ազգային խմբի (Minority Rights Group-Denmark), Էստոնիայի հասարակական կազմակերպությունների, Էստոնիայի նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների Կլոր սեղանի, ոչ Էստոնացի քաղաքացիների ներկայացուցչական վեհաժողովի, ինչպես նաև Տալլինի քաղաքապետարանի ակտիվ աջակցությամբ[1]։

2008 թվականին ՄԻՏԿ-ը դարձավ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի անդամ[2]։ ՄԻՏԿ-ը մասնակցում է նաև ռասիզմի դեմ Եվրոպական ցանցի[3] և ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության ներքո գործող Հիմնարար իրավունքների պլատֆորմին[4]։

Էստոնիայի ոստիկանության անվտանգության ծառայության 2007 թվականի զեկույցում Կենտրոնը համարվում է թշնամական կազմակերպություն, որը հրահանգներ ստանում է ռուս դիվանագետներից և գիտնականների կողմից «գիտական հետազոտություններ» է իրականացնում «առանց հատուկ կրթության»։ Կենտրոնը հերքում է այդ մեղադրանքները՝ մատնանշելով իր աշխատակիցների գիտական որակավորումները, անհիմն մեղադրանքներ համարելով ռուս դիվանագետներից հրահանգներ ստանալը և ուղղակի ոչ ստույգ KAPO-ի այն պնդումը, որ կազմակերպության անդամների կեսից ավելին «Սահմանադրական կուսակցության» անդամ են։

Amnesty International-ն իր 2010 թվականի զեկույցում նշել է.

Ապրիլին հրապարակված զեկույցում, Անվտանգության ոստիկանության վարչությունը շարունակեց իր ջանքերը՝ վարկաբեկելու Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոնը (ՄԻՏԿ), հասարակական կազմակերպություն, որը նվիրված է լեզվական փոքրամասնությունների իրավունքների ամրապնդմանը և պաշտպանմանը։ Զեկույցում նշվում է, որ Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Սեմենովը 2009 թվականին դառնալու է ռուսամետ թեկնածու Եվրախորհրդարանի համար, որ ինքը Սահմանադրական կուսակցության անդամ է, ներկայացնում է փոքրամասնությունների շահերը, և որ իր գործունեությունը ֆինանսավորվել և ուղղորդվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Միևնույն ժամանակ, Ալեքսեյ Սեմենովը մարտի 20-ին հրապարակավ հայտարարեց, որ մտադիր չէ մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։

Համացանցում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, նա Սահմանադրական կուսակցության անդամ չէ և չի գրանցվել եվրոպական ընտրություններին մասնակցելու համար` որպես որևէ կուսակցության անկախ թեկնածու[5]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՄԻՏԿ-ը մասնակցել է «Տարկոևը և մյուսներն ընդդեմ Էստոնիայի»[6], «Կորոբովը և մյուսներն ընդդեմ Էստոնիայի»[7] և «Տալին ընդդեմ Էստոնիայի» դատավարություններին[8]։

Մարդու իրավունքների կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է համաձայն ռազմավարական ծրագրի կանոնադրության, որը մշակվել է 1997 թվականին՝ Մարդու իրավունքների դանիական կենտրոնի մասնակցությամբ։ Ռազմավարական ծրագրի համաձայն սահմանվել են Մարդու իրավունքների զարգացման կենտրոնի հիմնական նպատակները և գործունեության ուղղությունները։

ՄԻՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են` մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքի բնագավառում իրավաբանական ուսուցումը, արդարադատության մատչելիության ապահովումը, իրավաբանական աջակցությունը, հասարակության մեջ ինտեգրման և միջազգային երկխոսության խթանումը, ինչպես նաև մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերլուծությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքները և էստոնական օրենսդրության մոնիտորինգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Центр информации по правам человека - Главная». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «AEDH: Member Leagues». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. Member organisations in Estonia Արխիվացված 2010-07-07 Wayback Machine
  4. Organisations participating in the Fundamental Rights Platform Արխիվացված 2011-01-22 Wayback Machine
  5. AMNESTY INTERNATIONAL REPORT 2010: THE STATE OF THE WORLD'S HUMAN RIGHTS p. 139
  6. CASE OF TARKOEV AND OTHERS v. ESTONIA
  7. Постановление Палаты ЕСПЧ по делу «Коробов и др. против Эстонии» см. пкт. 154
  8. CASE OF TALI v. ESTONIA

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]