Մարդիկ ճահճի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդիկ ճահճի վրա
բելառուս․՝ Людзі на балоце
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԻվան Մելեժ
Բնագիր լեզուբելառուսերեն
Գրվել է1961
Հրատարակվել է1961

«Մարդիկ ճահճի վրա» (բելառուս․՝ Людзі на балоце), բելառուս գրող Իվան Մելեժի վեպը «Պոլեսյան ժամանակագրություն» շարքից[1], որ գրվել է 1962 թվականին։ Ստեղծագործությունը պատմում է բելառուսական Կուրենի սովորական գյուղում խորհրդային կարգերի հատատման մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է Կուրենի խուլ գյուղի բնակիչների մասին, որն ամբողջ աշխարհից կտրված է Պոլեսիեի անանցանելի ճահիճներով։ Հեղինակը գրեթե ազգագրական ճշգրտությամբ նկարագրում է բելառուս բնակչության կյանքն ու կենցաղն այդ գյուղի բնակիչների օրինակով։ Վեպում խոսվում է ավանդույթների, ավանդությունների, տոների, պարերի ու երգերի և այլնի մասին[2]։

Վեպը նախատեսվել է որպես քնարական ստեղծագործություն, և հեղինակն այն կոչել է «քնարական վեպ»։ Վեպում մանրամասն նկարագրվում է գլխավոր հերոսների՝ Վասիլի Դյատլիկի ու Գաննա Չերնուշկայի Դյատլիկայի ճակատագիրը, կյանքն ու սիրո պատմությունը։ Վեպի սկզբում նրանք սիրահարվում են միմյանց, սակայն Գաննան խորթ մոր ստիպմամբ ամուսնանում է Եվխիմ Գլուշակի հետ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն Իվան Մելեժի ամենանշանակալի ստեղծագործությունը։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ այդ վեպով Մելեժը մեծ ու արժեքավոր ներդրում է կատարել բելառուսական ազգային գրականության մեջ։ «Պոլեսյան ժամանակագրություն» շարքի վրա հեղինակն սկսել է աշխատել 1956 թվականին, սակայն գիրքը գրելու մասին նա սկսել է մտածել ավելի վաղ։ 1961 թվականին տպագրվել է «Մարդիկ ճահճի վրա» վեպը, որը բացում է պոլեսյան վեպերի շարքը[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին «Մարդիկ ճահճի վրա» վեպի համար Իվան Մելեժն արժանացել է Յակուբ Կոլասի անվան մրցանակի դափնեկիր։

1972 թվականին «Մարդիկ ճահճի վրա» և «Ամպրոպի շնչառությունը» վեպերի համար հեղինակն արժանացել է Լենինյան մրցանակի[3]։

Էկրանավորումներ և թատերական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդիկ ճահճի վրա» Խոյնիկիում

Վեպի առաջին էկրանավորումը նկարահանել են ռեժիսոր Ալեքսանդր Գուտկովիչն ու սցենարիստ Էդուարդ Գերասիմովիչը 1965 թվականին Բելառուսական հեռուստատեսությունում։ Երեք սերիայից բաղկացած «Մարդիկ ճահճի վրա» հեռուստաֆիլմն ստեղծվել է վեպի հիմնական սյուժետային գծերի հիման վրա։ Ստեղծագործական կոլեկտիվն արժանացել է Բելառուսական ԽՍՀ պետական մրցանակի[4]։

Էկրանավորման հաջորդ փորձն արել է ռեժիսոր Վլադիմիր Զաբելան 1979 թվականին։ Հեռուստատեսային ներկայացումների համամիութենական փառատոնում էկրանավորման այդ տարբերակն արժանացել է մրցանակի[4]։

Վեպի ամենահայտնի էկրանավորումը դարձել է Վիկտոր Տուրովի «Պոլեսյան ժամանակագրություն» աշխատանքը։ Ընդհանուր առմամբ նրա գլխավորությամբ նկարահանվել են երկու սերիանից բազկացած երկու կինոժապավեններ՝ «Մարդիկ ճահճի վրա» (1981) և «Ամպրոպի շնչառությունը» (1983), ինչպես նաև մի սերիանոց «Ապեյկա» հեռուստաֆիլմը, որոնք 1985 թվականին միավորվել են «Մարդիկ ճահճի վրա» ութ սերիանոց հեռուստատեսային էպոպեայի մեջ։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների[4]։

Բորիս Էրինի՝ Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում 1960-ական թվականներին բեմադրած ներկայացումը դարձել է կուլտային[5]։ Դյատլիկի դերը կատարել է Գենադի Գարբուկը։ Ներկայացումը թատերախումբը կատարել է տասնինը տարի և դադարել է միայն այն պատճառով, որ դերասանների տարիքը այլևս չէր համապատասխանում գլխավոր հերոսների տարիքին[5]։

2012 թվականին Իգոր Օնիսենկոն բեմադրել է «Մարդիկ ճահճի վրա» ներկայացումը, որը ներկայացվել է նաև Կուպալովյան թատրոնում[6][7]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը լատիներեն թարգմանել է Յուլի Վանագսը[8], գերմաներեն՝ Վլադիմիր Չապեգան (Գ. Չապեգայի ու Գ. Բերեսկի հետ համատեղ, 1974), ռուսերեն՝ Նաում Կիսլիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Людзі на балоце». LiveLib.ru.
  2. «Людзі на аблоце». Two-books. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  3. 3,0 3,1 livelib. «Livelib». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 Как «…Хроника» стала сериалом?
  5. 5,0 5,1 На подмостках и в прямом эфире
  6. «Людзі на балоце» вернулись в Купаловский театр(չաշխատող հղում)
  7. «Людзі на балоце». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Ванаг Юлий Петрович // Биографический справочник. — Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. — Т. 5. — С. 100. — 737 с.