Մարդիկ ճահճի վրա
Մարդիկ ճահճի վրա բելառուս․՝ Людзі на балоце | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Իվան Մելեժ |
Բնագիր լեզու | բելառուսերեն |
Գրվել է | 1961 |
Հրատարակվել է | 1961 |
Շարք | Q125804058? |
«Մարդիկ ճահճի վրա» (բելառուս․՝ Людзі на балоце), բելառուս գրող Իվան Մելեժի վեպը «Պոլեսյան ժամանակագրություն» շարքից[1], որ գրվել է 1962 թվականին։ Ստեղծագործությունը պատմում է բելառուսական Կուրենի սովորական գյուղում խորհրդային կարգերի հատատման մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը պատմում է Կուրենի խուլ գյուղի բնակիչների մասին, որն ամբողջ աշխարհից կտրված է Պոլեսիեի անանցանելի ճահիճներով։ Հեղինակը գրեթե ազգագրական ճշգրտությամբ նկարագրում է բելառուս բնակչության կյանքն ու կենցաղն այդ գյուղի բնակիչների օրինակով։ Վեպում խոսվում է ավանդույթների, ավանդությունների, տոների, պարերի ու երգերի և այլնի մասին[2]։
Վեպը նախատեսվել է որպես քնարական ստեղծագործություն, և հեղինակն այն կոչել է «քնարական վեպ»։ Վեպում մանրամասն նկարագրվում է գլխավոր հերոսների՝ Վասիլի Դյատլիկի ու Գաննա Չերնուշկայի Դյատլիկայի ճակատագիրը, կյանքն ու սիրո պատմությունը։ Վեպի սկզբում նրանք սիրահարվում են միմյանց, սակայն Գաննան խորթ մոր ստիպմամբ ամուսնանում է Եվխիմ Գլուշակի հետ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպն Իվան Մելեժի ամենանշանակալի ստեղծագործությունը։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ այդ վեպով Մելեժը մեծ ու արժեքավոր ներդրում է կատարել բելառուսական ազգային գրականության մեջ։ «Պոլեսյան ժամանակագրություն» շարքի վրա հեղինակն սկսել է աշխատել 1956 թվականին, սակայն գիրքը գրելու մասին նա սկսել է մտածել ավելի վաղ։ 1961 թվականին տպագրվել է «Մարդիկ ճահճի վրա» վեպը, որը բացում է պոլեսյան վեպերի շարքը[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին «Մարդիկ ճահճի վրա» վեպի համար Իվան Մելեժն արժանացել է Յակուբ Կոլասի անվան մրցանակի դափնեկիր։
1972 թվականին «Մարդիկ ճահճի վրա» և «Ամպրոպի շնչառությունը» վեպերի համար հեղինակն արժանացել է Լենինյան մրցանակի[3]։
Էկրանավորումներ և թատերական բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպի առաջին էկրանավորումը նկարահանել են ռեժիսոր Ալեքսանդր Գուտկովիչն ու սցենարիստ Էդուարդ Գերասիմովիչը 1965 թվականին Բելառուսական հեռուստատեսությունում։ Երեք սերիայից բաղկացած «Մարդիկ ճահճի վրա» հեռուստաֆիլմն ստեղծվել է վեպի հիմնական սյուժետային գծերի հիման վրա։ Ստեղծագործական կոլեկտիվն արժանացել է Բելառուսական ԽՍՀ պետական մրցանակի[4]։
Էկրանավորման հաջորդ փորձն արել է ռեժիսոր Վլադիմիր Զաբելան 1979 թվականին։ Հեռուստատեսային ներկայացումների համամիութենական փառատոնում էկրանավորման այդ տարբերակն արժանացել է մրցանակի[4]։
Վեպի ամենահայտնի էկրանավորումը դարձել է Վիկտոր Տուրովի «Պոլեսյան ժամանակագրություն» աշխատանքը։ Ընդհանուր առմամբ նրա գլխավորությամբ նկարահանվել են երկու սերիանից բազկացած երկու կինոժապավեններ՝ «Մարդիկ ճահճի վրա» (1981) և «Ամպրոպի շնչառությունը» (1983), ինչպես նաև մի սերիանոց «Ապեյկա» հեռուստաֆիլմը, որոնք 1985 թվականին միավորվել են «Մարդիկ ճահճի վրա» ութ սերիանոց հեռուստատեսային էպոպեայի մեջ։ Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների[4]։
Բորիս Էրինի՝ Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնում 1960-ական թվականներին բեմադրած ներկայացումը դարձել է կուլտային[5]։ Դյատլիկի դերը կատարել է Գենադի Գարբուկը։ Ներկայացումը թատերախումբը կատարել է տասնինը տարի և դադարել է միայն այն պատճառով, որ դերասանների տարիքը այլևս չէր համապատասխանում գլխավոր հերոսների տարիքին[5]։
2012 թվականին Իգոր Օնիսենկոն բեմադրել է «Մարդիկ ճահճի վրա» ներկայացումը, որը ներկայացվել է նաև Կուպալովյան թատրոնում[6][7]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը լատիներեն թարգմանել է Յուլի Վանագսը[8], գերմաներեն՝ Վլադիմիր Չապեգան (Գ. Չապեգայի ու Գ. Բերեսկի հետ համատեղ, 1974), ռուսերեն՝ Նաում Կիսլիկ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Людзі на балоце». LiveLib.ru.
- ↑ «Людзі на аблоце». Two-books. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 3,0 3,1 livelib. «Livelib». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Как «…Хроника» стала сериалом?». Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին. Վերցված է 2020-02-03-ին.
- ↑ 5,0 5,1 «На подмостках и в прямом эфире». Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին. Վերցված է 2020-02-03-ին.
- ↑ «Людзі на балоце» вернулись в Купаловский театр(չաշխատող հղում)
- ↑ «Людзі на балоце». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Ванаг Юлий Петрович // Биографический справочник. — Мн.: «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. — Т. 5. — С. 100. — 737 с.