Jump to content

Մարգացնծու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգացնծու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Ցեղ Մարգացնծու
Լատիներեն անվանում
Peucedanum
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մարգացնծու (լատին․՝ Peucedanum), երիցանուկ, կորդվախունկ, երիցու աղցան, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգացնծու ճահճային

Արմատը հաստացած է։ Ցողունի բարձրությունը 40-150 սմ է։ Տերևները հերթադիր են, փետրաձև կտրտված, ներքևինները՝ կոթունավոր, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղին, բաց դեղնավուն, կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը Երկարավուն է կամ էլիպսաձև։

Հայաստանում՝ 4(5) տեսակ՝

  • Մարգացնծու վոլգյան (P. ruthenicum),
  • Մարգացնծու Կովկասյան (P. caucasicum),
  • Մարգացնծու Զեդելմեյերի (P. zedelmeyeranum) և այլն։

Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառածածկ լանջերին, թփուտներում, բացատներում, ենթալպյան խոնավ մարգագետիններում և այլն։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր։ Պատրաստուկները կիրառվում են որպես միզամուղ միջոց։ Կովկասյան մարգացնծու (հազվագյուտ հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերում, աճում է անտառեզրերին, թփուտներում) և Զեդելմեյերի մարգացնծու (հանդիպել է միայն Գիլլի լճի շրջակայքում) գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Մեծ թիվ են կազմում մարգացնծու Հյուսիսամերիկյան տեսակները, որոնք մտնում են Lomatium[1] դասի մեջ։

Հաշվում են մոտ 64[2] մինչև 120 տեսակ.

Մարգացնծու դասը մտնում է входит Apiaceae ընտանիքի և Apialesկարգի մեջ։

  ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   մոտ 62 տեսակ  
         
  կարգ Մեխակածաղկավորներ     դաս Մարգացնծու     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Նեխուրազգիներ     e2    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  еավելի քան 300 դաս   f2
     

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
  2. по данным сайта The Plant List

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1951. — Т. XVII. — С. 168—203. — 390 с. — 3500 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • « Peucedanum L.». African Plants Database. South African National Biodiversity Institute, the Conservatoire et Jardin botaniques de la Ville de Genève and Tela Botanica. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգացնծու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգացնծու» հոդվածին։