Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-24 սմ, կենդանի զանգվածը՝ 13-15 զ։ Պոչը կարճ է, կուրծքը՝ նարնջագույն, կտուցը, ոտքերը՝ սև։ Բնադրման շրջանում հասուն արուի մարմինը վերևից դարչնագույն-սև է, հոնքերը, բեղերը՝ սպիտակ, թևերին կան սպիտակ բծեր։ Էգն ավելի խամրած է, հոնքը՝ բաց դարչնագույն-դեղին։ Հետբնադրման շրջանում էգը և արուն նման են բնադրման շրջանի էգին, սակայն վերևից փետուրները բաց գույնի լայն երիզներով են։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած դարչնագույն է՝ սպիտակ պտերով, կոկորդը և կուրծքը՝ դարչնագույն խայտերով։ Զոհին հետևում է՝ խոտերին կամ ցանկապատերին նստած։
Գարնանային վերադարձը՝ մարտի 1-ին կեսից հոկտեմբերի 1-ին տասնօրյակ։ Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ կես-մայիսի ընթացքում։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին՝ մայիսի 1-ին կես-հունիսի ընթացքում։ Դնում է 19 մմ տրամագծով, բաց դարչնագույն 4-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-13-րդ օրը, սակայն ինքնուրույն թռիչքի են դիմում ևս 2-3 շաբաթ ծնողների խնամքի տակ գտնվելուց հետո։ Աշնանային չուն՝ հուլիսի վերջ-օգոստոսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։