Մարատ Խարազյան
Արտաքին տեսք
Մարատ Խարազյան | |
---|---|
Ծնվել է | 1931 |
Մահացել է | 2006 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1953) |
Մասնագիտություն | գրող և դիվանագետ |
Աշխատավայր | ԽՄԿԿ, ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի մշակույթի նախարարություն |
Մարատ Խարազյան (1931 - 2006), գրող, քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1960-ական թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնականը, 1966 թվականին աշխատել է Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանության քարտուղար, 1971-1993 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ։ Այնուհետև, ապրելով Փարիզում, ուսումնասիրել է հայ-ֆրանսիական կապերը, 2003 թվականին լույս է ընծայել «Անհայտ անուններ. Ֆրանսիայի հայագետները. 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ» գիրքը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 5-րդ հատոր, էջ 242