Մատիտը և ռետինը (մուլտֆիլմ)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Ուրախ կարուսել |
Ռեժիսոր | Ելենա Գավրիլկո |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Շարք | Ուրախ կարուսել |
Թվական | 1982 |
Մատիտը և ռետինը (ռուս.՝ Карандаш и ластик), կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1982 թվականին Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, որ հակասությունները ևս կարող են ընդհանուր կողմեր գտնել։
«Ուրախ կարուսել» № 12 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից առաջինն է։
Մուլտֆիլմում հնչում են հատվածներ Ալֆրեդ Շնիտկեի «Concerto Grosso № 1» ստեղծագործությունից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ սպիտակ դաշտում իրար են հանդիպում փոքրիկ թռչնանման Մատիտը և մեծ, անսովոր ձևի կապույտ Ռետինը։ Շարժուն Մատիտը միանգամից սկսում է նկարել, բայց ֆլեգմատիկ Ռետինը միանգամից սկսում է ջնջել Մատիտի նկարածը։ Գործը հասնում է կռվի, սակայն հաշտվելով՝ նրանք միասին ստեղծում են մի վիթխարի ստեղծագործություն։
Ելենա Գավրիլկոն իր աշխատանքով փորձել է ներկայացնել ստեղծագործական ինքնարտահայտման ազատության խնդիրը[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոռեժիսոր, բեմադրող նկարիչ և մուլտիպլիկատոր` Ե. Գավրիլկո
- Կոմպոզիտոր` Ա. Շնիտկե
- Փորագրող` Դ. Խինչ
- Կինոօպերատոր` Բ. Կոտով
- Հնչյունային օպերատոր` Բ. Ֆիլչիկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наталья Лукиных. Елена Гаврилко // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մատիտը և ռետինը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրախ կարուսել» № 12. «Մատիտը և ռետինը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մատիտը և ռետինը» myltik.ru կայքում
|