Մավրիքս
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մավրիքս, (Mavericks), սերֆինգի(surfing) վայր Հյուսիսային Կալիֆորնիայում։ Հյուսիսային Խաղաղ օվկիանոսում ձմեռային ուժեղ փոթորկից հետո ալիքները սովորաբար հասնում են 25ֆուտի(7.6 մ) և կարող են բարձրանալ մինչև 80 ֆուտ(24մ)։Խզվածք(surf break)ը պայմանավորված է անդրջրյա արտասովոր կառուցվածք ունեցող ժայռային կազմավորմամբ։ Մավրիքս-ը աշխարհի բարձր ալիքային սերֆերների(big wave surfer) ձմեռային նշանակման վայրն է։ Սերֆ վարողներից շատ քչերն են բարձր ալիքային սերֆեր դառնում, դրանցին էլ, միայն ընտրյալներն են ռիսկի դիմում Մավրիքս-ի վտանգավոր և երբեմն նույնիսկ մահացու պայմաններում։ Միայն հրավերքով մրցույթը հիմնականում տեղի է ունենում ձմռանը, երբ ալիքներ կան[1]։
Անվանման ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի մարտի սկզբին Ալեքս Մաթիենզոն, Ջիմ Թոմփսոնը և Դիք Քնոթմեյերը սերֆինգով էին զբաղվում Փիլլար Փոինթի պաղ ալիքներին։ Նրանց հետ էր Մաթիենզոյի հարևանի սպիտակ Գերմանական Շեֆերդը(German Shepherd)՝ Մավրիքը, ով սովոր էր լողալ տիրոջ և Մաթիենոյի հետ, երբ նրանք սերֆ էին վարում։ Երեք սերֆերները Մավրիքին թողեցին ափին, սակայն նա լողաց դեպի նրանց։ Պայմանները շան համար վտանգավոր համարելով, Մաթիենզոն կապում է նրան, ընկերներին միանալուց առաջ։ Սակայն, նրանք 1/4 միլից հեռու չեն գնում, քանի որ հեռավոր ալիքները շատ վտանգավոր են համարում, հետևաբար, այդքան էլ հաջողակ օր չէր սերֆերների համար։ Ընկերները այդ վայրը կոչում են շան անունով, քանի որ նա բոլորից շատ հաջույք ստացավ այդ օրվանից[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի հատակ
Անդրջրյա քարտեզները ստեղծվել են ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կառավարչության(US National Oceanic and Atmospheric Administration) կողմից 2007 թվականին։ Այս քարտեզները բացահայտեցին ալիքների շարժումը կարգավորող մեխանիզմները։ Դրանք դեպի ջրի մակերևույթ տանող թեք հարթություններ են։ Կորզումը դանդաղեցնում է իրենից բարձր գտնվող կոհակի տարածումը։ Թեք մակերևույթից ներքև գտնվող ալիքը շարունակում է շարժվել իր ամբողջ արագությամբ և առաջացնում է երկու անկյուն իմպուլսի ֆրոնտում (wavefront) կենտրոնացված թեք մակերևույթի և գոգավորությունների միջև[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեֆֆ Քլարկը (Jeff Clark) մեծացել է Կիսալուսնի ծոցում՝ դետելով Մավրիքսը Կիսալուսնի ծոցի ավագ դպրոցից և Փիլլար Փոինթից (Pillar Point)։ Միևնույն ժամանակ դա շատ վտանգավոր տեղ էր սերֆինգի համար։ Նա երևակայում էի Հավայան կղզիներին բնորոշ չափի ալիքներին սերֆինգի բարդությունը։ 1975 թ. 17 տարեկան հասակում նա որոշեց ինքնուրույն թիավարել 20-24 ֆուտ(6.1-7.3 մ) բարձրության ալիքներով, տեսնելու համար շեղվածքը (surf break)։ Նա գրանցեց բազմաթիվ ձախակողմնյա ալիքներ՝ դառնալով առաջին մարդը, ով հասկացավ Մավրիքսի առեղծվածը։ Բացի Քլարկի ընկերներից, ովքեր ականատես եղան Մավրիքսի ալիքներին, ոչ մի բարձր ալիքային սերֆեր չհավատաց դրանց գոյությանը։ Մարդիկ կարծում էին, թե Քալիֆորնայում բարձր ալիքներ չեն լինում։ Սանտա Քրուզի բնակիչներ Դեյվ Շմիթը(սերֆինգի լեգենդ Ռիչարդ Շմիթի եղբայրը) և Թոմ Փաուերզը հաջորդներն էին, ովքեր նվաճեցին Մավրիքսը Քլարկի հետ միասին 1990 թվականի հունվարի 22։ Ջոն Ռայմոնդը, Ջոնաթան Գալինին Թել-Ավիվից և Մարկ Ռեննեքերը Սան Ֆրանցիսկոյից եկան սերֆինգի նախորդնորից մի քանի օր անց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Matt Warshaw, Mavericks: the story of big-wave surfing, 2000, Chronicle Books, ISBN 0-8118-2652-X
- ↑ McKenna, Phil (2007 թ․ ապրիլի 19). «Map reveals secret of awesome Mavericks waves». NewScientist.com. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.