Jump to content

Մասոնությունը Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայում մասոնությունը արմատավորվել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ սկսած XVIII դարից։

Թուրքիայում առաջին օթյակը հավանաբար ստեղծվել է 1721 թվականին Ստամբուլում[1]։

Չնայած մասոնությունը Թուրքիայում հայտնվել է 1721 թվականին, սակայն առաջին մեծ օթյակը ստեղծվել է 1856 թվականին Մակեդոնիայում։ Մինչև 1856 թվականը մասոնությունը Թուրքիայում ներկայացվում էր օտարերկրյա մեծ օթյակների միջոցով։ 1876 թվականին մեծ օթյակի գործունեությունն արգելվել է սուլթանի կողմից։

Օսմանյան Դամադ Ահմեդ Նամի բեյ։

Նոր իշխանությունների հաստատվելուց հետո մեծ օթյակը 1909 թվականին Ստամբուլում վերսկսել է իր գործունեությունը։ Քանի որ մեծ օթյակը գործում էր գաղտնի, այն 1922 թվականին փակվել է, սակայն 1925 թվականին կրկին բացվել է։ 1935 թվականին մեծ օթյակը կրկին փակվել է։ Մեծ օթյակի փակմամբ պայմանավորված՝ դրա անդամները դժկամորեն էին աջակցում Աթաթուրքի բարեփոխումների ծրագրին։

1956 թվականին մեծ օթյակը վերականգնվել է և վերջնականապես կազմավորվել 1962 թվականին։ Թուրքիայի մեծ օթյակը ճանաչվում է Նյու-Յորքի և Շոտլանդիայի օթյակների կողմից, իսկ 1970 թվականին Անգլիայի մեծ օթյակների միությունը և Իռլանդիայի մեծ օթյակը ևս ճանաչում են Թուրքիայի մեծ օթյակը։

1964 թվականին Սուլեյման Դեմիրելը բաց նամակ է գրել, որում նշվում է, որ նա մասոն չէ եղել և չի օգտագործել մասոնությունը «Արդարության կուսակցության» նախագահ դառնալու համար։ Այս նամակը պառակտում է առաջացրել Թուրքիայի մեծ օթյակում, արդյունքում ստեղծվել է Թուրքիայի լիբերալ մասոնների մեծ օթյակը, որը հարում էր Լիբերալ մասոնությանը։

2004 թվականին ստամբուլյան օթյակը Ալ-Կաիդայի կողմից ենթարկվել է ահաբեկչական հարձակման, որի արդյունքում զոհվել է երեք մարդ։

Մասոնական կազմակերպությունները Թուրքիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին Թուրքիայում կա մի քանի մեծ օթյակ։

Թուրքիայի ազատ մասոնների մեծ օթյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեծ օթյակը հանդիսանում է Թուրքիայում ամենաբազմամարդը։ Այն հիմնադրվել է 1909 թվականին և բաղկացած է Թուրքիայի տարածքում գործող 205 օթյակներից։ 2014 թվականի տվյալներով օթյակի անդամ է գրեթե 14000 մարդ[1]։ Սա համարվում է ամենամեծ կանոնավոր օթյակը։

Թուրքիայի լիբերալ մասոնների մեծ օթյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի լիբերալ մասոնների մեծ օթյակը ստեղծվել է 1966 թվականին երկրում մեծ օթյակների պառակտման արդյունքում։

Թուրքիայի լիբերալ մասոնների մեծ օթյակը ունի մոտ 4000 անդամ, այն կազմված է 43 օթյակներից, որոնք հավաքվում են 8 տաճարներում, իսկ տաճարները գտնվում են 7 տարբեր քաղաքներում[2]։

Հակամասոնություն Թուրքիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնությունը Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի և նրա «Միլի գյորյուշ» (Millî Görüş) շարժման կողմից մեղադրվեց համաշխարհային դավադրություն կազմակերպելու մեջ։

Տարբեր լրատվամիջոցներ հայտնեցին, որ 2004 թվականի մարտի 9-ին Ստամբուլի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ահաբեկչությունը իր վրա է վերցրել Ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորման Ալ-Քուդս անվանումով թուրքական մասնաճուղը։ Ռեստորանի շինության ներսում եղել է մասոնական տաճար, որտեղ մասոնները հաճախ էին այցելում։ Խումբը հայտարարել է, որ իրենց պլանը եղել է սպանել շինության ներսում գտնվող բոլոր մարդկանց։ Ռումբի տեղխնիկական թերության պատճառով ահաբեկիչների պլանը իրագործվեց մասամբ։ Հարձակման ժամանակ սպանվեց 3 մարդ՝ 33-ամյա ահաբեկիչ Էնգին Վուրալան, նրա հանցակից Նիհաթ Դոգրյուեյելը և ռեստորանի մատուցող Հուսեյն Քյուրուգյուլը։ Հինգ մարդ ծանր վիրավորվել էր[3][4][5]։

Ասիմ Աքինը մեծ վարպետի պաշտոնում ընտրվելուց հետո մամուլի հաղորդագրության մեջ ասում է, որ ինքը չի վախենում իշխանության այն անդամներից, որոնք նախկինում դեմ էին մասոնությանը[6]։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1975 թվականին գրել է հակամասոնական դրամա, որը կոչվում էր «Mas-Kom-Yah»: 2013 թվականին խորհրդարանական ժողովի ժամանակ Էրդողանը ելույթ է նվիրել Նեդջիփ Ֆազիլ Քիսակյուրեկին, ասելով որ նա Թուրքիայի ամենաազդեցիկ մտածողներից մեկն։ Բացի այդ Էրդողանը ասել է, որ Քիսակյուրեկը պարծանք է իր և գալիք սերունդների համար։ Թուրքական ամենօրյա Յուրթ լրատվականը մեկնաբանել է Էրդողանի ամոթալի ելույթը նշելով, որ Քիսակյուրեկը եղել է հակասեմիտական «Yahudilik-Masonluk-Dönmelik» գրքի հեղինակն է, իսկ այդ գրքում նաև շոշափվել է հակամասոնության տեսության թեման[7]։

Թուրքիայի բանակի զինծառայողներին օրենքով արգելված է ծառայության ժամանակ լինել մասոնական օթյակի անդամ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Celil Layiktez//The History of Freemasonry In Turkey Pietre-Stones Review of Freemasonry
  2. Mustafa Besimzade: Sorularla Masonluk (deutsch: Fragen zur Freimaurerei). Herausgeber I.V.A.L., 2. Auflage
  3. Tote bei Angriff auf Freimaurer in Istanbul — netzeitung.de
  4. «Hürriyet». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  5. «Hürriyet». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  6. SABAH — 19/12/2005 — Masonlara yeni Büyük Üstat
  7. Erdoğan'ın Büyük Üstadı!
  8. https://web.archive.org/web/20110921122450/http://www.tumgazeteler.com/?a=228428>

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]