Jump to content

Մասոնական սիմվոլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասոնական սիմվոլիկա
Մանրամասնություններ

Մասոնական սիմվոլիկայի և տերմինալոգիայի ամենաիմաստալից սիմվոլներն են`

  • «Ամենատես աչք»
  • Կարկին և անկյունաքանոն
  • Սուրբ օրենքի գիրք
  • I:. և B:. Սյուներ
  • Խճարանկարային հատակ
  • Աստիճաններ

Մասոնությունը, ինչպես սահմանում է «Սովետական հանրագիտարանը», Էթնիկական-կրոնական ուսմունք է, որն առաջացել է 18-րդ դարում, Անգլիայում։ Հետագայում այն տարածվել է այլ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի բուրժուական և ազնվական միջավայրներում։ Անվանումը, կազմակերպությունը, սովորույթները, պահվածքի և պատասխանատվության հիմնական օրենքները մասոնները վերցրել են միջնադարյան ցեղից` հիմնականում ասպետական և առեղծվածային կարգից[1]։ Մեզ հասած պատմական աղբյուրների մեծամասնությունը վկայում է մասոնական կարգի ծագման մասին, ինչպես տաճարական[Ն 1] կարգի հետնորդ։ Տաճարական կարգը քանդեց Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը 1312 թվականին։ Ասում են, իբր ողջ մնացած «աղքատ ասպետները» կազմավորեցին ֆրանկ-մասոն նշանով նոր գաղափարական միավորում։ Բայց եթե տաճարականների խնդիրը սկզբնական շրջանում քրիստոնյաների պաշտպանությունն էր մուսուլմաններից, ապա մասոնների նպատակը կարելի է բնութագրել ոչ թե մեկ կրոնի պարտադրումը մեկ այլ կրոնի վրա, այլ խաղաղություն ամբողջ աշխարհում, բարձր մարդասիրություն` ինքնակատարելագործման և մեծ իմաստության ճանաչման միջոցով։ Ճանապարհ դեպի իսկական մարդասիրություն և համաշխարհային բարոյականություն, խղճի ազատություն և համերաշխության սկզբունք, միանման կիրառելի են կրոնական-փիլիսոփայական ուղղությունների համար[2]։

Մասոնական սիմվոլիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաշող Դելտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնական տաճարի կարևորագույն սիմվոլը ամենատես աչք կամ Լուսաշող Դելտան է։ Այն սովորաբար տեղավորված է լինում տաճարի արևելյան հատվածում, իսկ նրա երկուական հատվածներում գտնվում են Արևը և Լուսինը[3]։ «Ամենատես աչք» սիմվոլը հայտնի է դեռևս հին ժամանակներից և անգամ հանդիպում է Հին Եգիպտոսում ինչպես Գորա աստվածի բազեի աչք։ Աչքը մարմնավորում է արևի բոլոր աստվածներին։ Եռանկյունը նույնպես հին սիմվոլ է։ Այն կարելի է հանդիպել Պլատոնի մոտ։ Վաղ քրիստոնեության շրջանում եռանկյունը որպես Սրբ. Երրորդության սիմվոլ առաջին անգամ օգտագործել է վանականների գնոստիկական ցանցը։ Ժամանակի ընթացքում այս սիմվոլները ընկան ալքիմիկոսների «զինանոց», որտեղից էլ Վերածննդի փիլիսոփաները փոխ առան։ Աչքը վերցված էր Սրբ Երրորդությունը խորհրդանշող եռանկյան մեջ, ու քրիստոնեության մեջ այն ստացավ «Ամենատես աչք» անվանումը։ Հետագայում այն գործածվում է արևմտաեվրոպական սրբապատկերներում որպես Հայր Աստծո նշան։ Զուգահեռ այն փոխանցվեց մասոններին[4]։ Ամենատես աչքը– ամենահայտնի մասոնական սիմվոլն է, որը շրջապատում է մեզ։ 2003 թվականին Ուկրաինայում շրջանառության մեջ մտավ նոր թղթադրամ՝ անվանական գինը 500 գրիվնա։ Թղթադրամի վրա կային տարբեր սիմվոլներ, բայց ամենից շատ հետաքրքրություն առաջացրեց ոչ թե Գրիգորի Սկովորոդի դիմանկարը, այլ թղթադրամի հակառակ կողմի վրա տպված «աչք եռանկյան մեջ» սիմվոլը։ Հենց այդպիսի սիմվոլի կարելի է հանդիպել ամերիկյան դոլլարի վրա, կաթոլիկ տաճարների ներսի դռների վրա, հուշարձանների, տեսարժան վայրերի, տների պատերի վրա, մուլտֆիլմերի և ֆիլմերի մեջ։ Ժամանակ առ ժամանակ այս սիմվոլին հանդիպում է յուրաքանչյուր ոք, սակայն ոչ բոլորը գիտեն, որ ամենատես աչքը համաշխարհային գաղտնի կազմակերպության գլխավոր նշանն է[5]։

Կարկին, անկյունաքանոն "G" տառով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարկին, անկյունաքանոն, որի կենտրոնում տեղադրված է "G" տառը։ Կյանքում շատ հաճախ ենք հանդիպում այս մասոնական նշանը։ Այն ընդհանուր տարածում գտած նշան է։ Քանի որ մասոնությունը սկիզբ է առել հին գիլդիա[Ն 2] օպերատիվ մասոններից, այլ կերպ ասած որմնադիրներից, բնական է, որ նշանների մի մասը վերցված է շինարարական աշխատանքներից։ Սակայն դրանց նշանակությունները տարբերվում են միմյանցից։ Կարկինը ներկայացվում է որպես Երկնակամար։ Դրանից ներքև դրված է անկյունաքանոն, որը խորհրդանշում է Երկիրը։ Երկիրը սիմվոլիկ կապված է այն վայրի հետ, որտեղ Տիեզերքի Մեծ Շինարարը գծում է իր պլանը։ Իսկ Երկիրն այն վայրն է, որտեղ մարդը կատարում է իր աշխատանքը։ Խորհրդանշանի կենտրոնում տեղադրված է "G" տառը։ Մասոնական աշխարհում դրա բացատրությունը բազմակողմանի է։ "G" տառի բացատրություններից մեկը գալիս է երկրաչափություն անգլ.՝ geometry բառից[6]։

Սուրբ օրենքի գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ օրենքի գիրքը 3 հիմնական ջահերից մեկն է։ Մասոնությունը հավաքում է տարբեր կրոնների մարդկանց և չի հակասում մարդկանց կրոնական աշխարհայացքներին։ Այդ իսկ պատճառով ցանկացած մասոնի համար Սուրբ օրենքի գիրքը այն է, ինչ մարդ իրեն համարում է սուրբ։ Ամենից հաճախ այն Աստվածաշունչն է, Ղուրանը, Հնգամատյանը։ Քրիստոնեական ժողովարանում այն Աստվածաշունչն է, մուսուլմանականում` Ղուրանը, հրեական ժողովարանում` միայն Հին Կտակարանը։ Մասոնի համար Սուրբ գիրքը պետք լինի ամենակարևորը։ Հաղորդակցման ժամանակ սուրբ Գրքի վրա մասոնները տալիս էին բոլոր երդումները։ Այդ գրքի վրա դրվում է անկյունաքանոնը և կարկինը[6]։

I:. և B:. Սյուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի տաճարի սյուներից B:. հյուսիսային սյունն է և I:.` հարավային։ Սիմվոլիկ սյուները խորհրդանշում են հիերոգլիֆներով փորագրված կոթողներ, որոնք տարբերվում էին եգիպտական տաճարներից։ Այս սուները հանդիպում են նաև գոթական եկեղեցիների մուտքի երկու կլորավուն դռների վրա։ Դա Հերկուլեսի երկու սյուներն են, որոնք ցույց էին տալիս այն սահմանները, որոնց ընթացքում մահանում է մարդու անհատականությունը։ Մասոնական ծիսակարգը ներառում է իր մեջ զգուշացում նրան, ով մտում է տաճար. «Եթե կառչում ես մարդկային տարբերություններից, հեռացիր այստեղից. նրանք այստեղ չեն»։ Հյուսիսային սյունը խորհրդանշում է փլուզում, առաջին Քաոսը, հարավային սյունը` ստեղծումը, համակարգը, ներքին Քաոսը։ Դա Երկիրը և Տիեզերքն են։

Խճանկարային հատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուներին հետևում է խճանկարային հատակը` սև և սպիտակ գույներով, որոնք դասավորված են շախմատային հերթականությամբ։ Սև և սպիտակ վանդակների հերթականությունը ասում է, որ մեր զգացմունքների շրջանը հավասարակշռվում է խիստ ճշգրտությամբ[7]։

Տաճարի սյուների կենտրոնում կարելի է հանդիպել աստիճաններ, որոնք խորհրդանշում են փորձություններն ու մասոնական ձեռնադրության միջոցով մաքումը։

Մասոնական սիմվոլները ճարտարապետական հուշարձանների վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիզմը, ըստ որի գոյություն ունեն բոլոր մասոնական կազմակերպությունները, իրենից ներկայացնում է կարգ ու կանոն և անընդհատ հսկողություն։ «Ամենատես աչք» սիմվոլը կա Սանկտ Պետերբուրգի Ղազախական տաճարի վերնաճակատին։ Այդ նշանը կա նաև Աստվածածնի սրբապատկերի վրա։ Ամերիկյան իրավապահների խորհրդանիշների վրա` անկախ պաշտոնից ու նահանգից, այդ նշանն է` բաղկացած անկյունաքանոնից և կարկինից, աշխարհի վերապլանավորման սիմվոլն է։ Լիտվիայի մայրաքաղաք Ռիգայում 17-րդ դարի շինությունների վրա կան մի շարք սիմվոլներ։ Մասոնական սիմվոլները մեծ տարածում ունեն նաև Ուկրաինիայում։ Օրինակ Օդեսսայի փողոցներից մեկի տներից մեկի ճակատին անկյունաքանոնի և կարկինի նշան է պատկերված, իսկ դրանց տակ պատկերավծ է մեկ ուրիշ մասոնական նշան` մուրճ։ Մուրճը նշանակում է ուժ և հզորություն[5]։

Մասոնական սիմվոլների ազդեցությունը մարդու վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ամերիկացի հետազոտող Ջեյմս Վայկերին առաջ քաշեց մի տեսություն, ըստ որի մարդու ենթագիտակցությունը ընտրում է իր համար ոչ միայն ինֆորմացիան, ինչ մենք ենք ցանկանում, այլ նաև այն, որը ինչ որ կերպ մեր ուշադրությանն է արժանացել։ Այդ ինֆորմացիան ամրապնդվում է գլխուղեղի ենթակեղևում և շտկում է մարդու ցանկությունը և պահվածքը։ Գոյություն ունեն սիմվոլներ, որոնք առաջացնում են դրական կամ բացասական էմոցիաներ, մտքեր և զգացմունքներ, իսկ ահա կան այնպիսի սիմվոլներ, որոնք ջախջախիչ հետևանքներ կարող են ունենալ։ Երբ մենք կրկնում ենք ինչ-որ մի ինֆորմացիա մի քանի անգամ, ապա գիտակցության առաջին միավորը «խառնվում» է մեր ենթագիտակցության մեջ և դառնում մեր զգացողությունը։ Եվ հենց այս նպատակով էլ մասոնները աշխարհը լցնում են իրենց սիմվոլիկայով։ Էքստրասենսների և մոգերի կարծիքով հոգեբանական էֆեկտից բացի մասոնական սիմվոլները ազդում են նաև մարդու էներգետիկայի վրա։ Կախարդներից ոմանք կախարդական արարողությունների ժամանակ օգտագործում են մասոնական սիմվոլիկա և փաստում են, որ էներգետիկան, որը ստանում են այդ նշանները, թաքցնում են որոշակի վտանգ։ Սիմվոլի էներգիան ազդում է մարդու կենսաինֆորմացիոն դաշտի վրա[5]։

  1. պատմ. տաճարական միջնադարյան ասպետական հոգևոր ուխտի անդամ
  2. միջնադարում՝ վաճառականների միություն, նախահեղափոխական վաճառականների կարգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.gumer.info/bibliotek_Buks/History/ion_100/33.php
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 http://www.anubis-sub.ru/fakti/837-masonskie-simvoly.html
  6. 6,0 6,1 http://symbol.jofo.ru/492103.html
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.