Մասնակցի քննարկում:Վերա Խաչատրյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Վերա Խաչատրյան :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 15:16, 5 Հունիսի 2020 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Վերա Խաչատրյան, Ձեր ստեղծած «Համիլթոն_(Բերմուդներ)» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 20:34, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Valen1988 ես կատարել եմ փոփոխություններ, խնդրում եմ պիտակը հեռացնել կամ հուշեք, թե որ ենթավերնագրում ունեմ թարգմանչական սխալներ: Շնորհակալություն: --Վերա Խաչատրյան (քննարկում) 16:38, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Վատ թարգմանություն. «Անգորական_ճագար»[խմբագրել կոդը]

Հարգելի Վերա Խաչատրյան, Ձեր ստեղծած «Անգորական_ճագար» հոդվածը վատ թարգմանություն է։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չբարելավվի, ապա այն ենթակա է ջնջման։ Զգուշացումն անտեսելու, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծելու դեպքում կարգելափակվեք։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք։--Valen1988 (քննարկում) 21:42, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Հարգելի @Valen1988 ես կատարել եմ փոփոխություններ, խնդրում եմ պիտակը հեռացնել կամ հուշեք թե որ ենթավերնագրում ունեմ թարգմանչական սխալներ: Շնորհակալություն:--Վերա Խաչատրյան (քննարկում) 16:32, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]

Ողջույն հարգելի՛ խմբագիր: Ներկայացնում եմ թերություններ ունեցող նախադասությունները.

Անկարայի թուրքական մայրաքաղաքի անունով: Անկարան հենց մայրաքաղաքն է: Անկարան մայրաքաղաք չունի:

տնային նապաստակի ամենահին տեսակներից է, բուծում են իրենց մորթու երկար մանրաթելերի համար, հայտնի է որպես անգորայի բուրդ: Նապաստակը հայտնի է որպես բո՞ւրդ, թե նրա բուրդն է հայտնի:

որը նախկինում Անգորա է կոչվել՝ անգորական այծերի և կատուների նման: Փաստորեն, Ձեր գրածով, Անկարա մայրաքաղաքը նման է անգորական այծի ու կատվի՞:

Ֆրանսիայում այս կենդանիները հայտնվեցին XVIII դարի կեսերին, որտեղ դարձան շատ սիրված: Ռուսերենում սիրված լինելու մասին ոչինչ չկա նշված, միայն գրված է որ հայտնի դարձան:

Անգորայի բուրդը, որի համար ճագարաբուծները իրենց բազմացնում են: Ձեր գրածից հասկացվում է, որ ճագարներն իրենք իրենց են բազմացնում:

մուշտակամորթ ճագարներ: Ճագարները մուշտակ չեն կրում, այլ լինում են մորթատու:

խնամքի անպաճաճությամբ: Խնամքն անպաճույճ չի լինում, գուցե անպահանջկոտությո՞ւն:

Բացի դրանից բավականին շատ տառասխալներով եք գրում՝ գործվացքի, ճագարաբուծ, Անգլյական, տեվողությունը, տաս, տարացք, առնվազըն, Ֆրանսյան, Չեխյան, հետևվաբար, որպիսի, չե, թրչել, սննդակարքում: Որպես օգնություն՝ կարող եք օգտվել այստեղից:

Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 17:24, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]