Մասնակից:Անժելա Ղալայան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սև օր, խոսակցական արտահայտություն, որը նկարագրում է երկրի մթնոլորտի թափանցիկության տեղական նվազման դեպքերը: Դրանք բացատրելու համար առաջ քաշված վարկածները բազմաթիվ են: Օրինակ՝ անտառային հրդեհը կամ մթնոլորտում փոշու մասնիկների տեղական փոխադրումը կարող է լինել այս երևույթի հնարավոր բացատրությունը։

Կրոնական հեղինակները որպես աստվածաշնչյան կատարված մարգարեության օրինակ են բերում 1780 թվականի մայիսի 19-ը, երբ Հյուսիսային Ամերիկայի մի մեծ մասում (Նոր Անգլիայում և Կանադայի որոշ հատվածներում տեղական ժամանակով ժամը 10:00-ին) մթնոլորտի թափանցիկությունը նվազել է: Ականատեսները երևույթը նկարագրել են որպես «երկինքը ծածկող սև կտավ»: Աստղեր կամ լուսին չէին երևում, թեպետ լիալուսին էր: Մյուս առավոտը բավականին սովորական էր: Երևույթը նկարագրված է «Բոստոնի անկախ քրոնիկոնում» 1780 թվականի մայիսի 22-ին և նշված է Վեբստերի բացատրական բառարանում: Միսսուրիի ամերիկյան համալսարանի հետազոտողների կարծիքով «սև օրվա» պատճառը Կանադայում ուժեղ անտառային հրդեհներն են եղել[1]։

Այլ իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի լայն, փոխաբերական իմաստով «սև օրը» նշանակում է մարդու կամ հասարակության համար ծանր ժամանակաշրջան, ճգնաժամային իրավիճակ: Օրինակ ՝ «սև օրվա պաշար հավաքել» նշանակում է «պատրաստվել դժվարին ժամանակին, երբ ուտելու բան չի լինի»:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кольца деревьев помогли разгадать тайну «чёрного дня» Новой Англии» (ռուսերեն). РИА Новости. 2008-06-07. Արխիվացված է օրիգինալից 2008-07-02-ին. Վերցված է 2010-05-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]