Մասնակից:VardanyanS/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ru:Гилл, Эрик

Էրիկ Գիլլ (անգլ.՝ Eric Gill, ), անգլիացի քանդակագործ, փորագրող և հեղինակ։ Մահից շատ տարիներ հետո նրա օրագրի տեքստերի հետ կապված մի սկանդալային դեպքով ստացել է էլ ավելի ճանաչում, որտեղ նկարագրվում էր ամուսնական անհավատարմություն, զոոֆիլիա և ինցեստ։ Գիլի կողմից ստեղծված արվեստի այդ էրոտիկ գործերը հավանաբար ոգեշնչված են եղել իր դուստրերից։ Գիլի՝ այս կենսագրական բացահայտումից հետո նրա նկատմամբ վերաբերմունքը վերանայվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլի քաղաքական հայացքները ժամանակի ընթացքում փոխվել են։ Նա կաթոլիկ էր։ Մահացել է թոքերի քաղցկեղից։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլի ստեղծագործությունների վրա ազդել են արևելյան մշակույթը, Հնդկաստանի և Ցեյլոնի արևելյան փիլիսոփայությունները։ Նա աշխատել է ինչպես փայտով, այնպես էլ քարով։ Նրա առաջին հաջողված ստեղծագոծությունը դարձել է «Mother and Child»-ը (1912)։ Հետագայում նկարիչը ստեղծել է ռազմական հուշարձաններ և եկեղեցական քանդակներ Վենստմիստերում և Լոնդոնում։ Դրանցից շարերը ձեռք են բերել ճանաչում։

1934 թվականն այցելել է Երուսաղեմ, որտեղ աշխատել է Ռոկֆելլերի թանգարանում։ 1938-1939 թվականներին ճարտարապետը Գորլեստոնում կառուցել է եկեղեցի։ Արաբական տառատեսակ ստեղծելու նրա փորձերը ձախողվել և մերժվել են։ Ստեղծել է մի շարք էրոտիկ փորագրություններ և գրել է մեծ թվով էսսեներ կրոնի և արվեստի փոխհարաբերությունների թեմայով։ Պատկերազարդել է գրքեր։

Արվեստի թագավորական ընկերությունը Գիլին շնորհել է «Royal Designer for Industry» բարձր կոչումը։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատկերված է Ռոբ Մագնուսոն Սմիթի Scorper վեպում:
  • Էրիկ Գիլը հավանաբար դարձել է Բենեդիկտ Ֆլյուդտի նախատիպը Էնթոնի Բայետի «Մանկական գիրք» վեպում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]