Մասնակից:Tiruhi M/Ավազարկղ5
Tiruhi M/Ավազարկղ5 |
---|
Մորենա Հերերա[1], (ծնվել է 1959 կամ 1960 թվականներին (63-64 տարեկան)) սալվադորցի ֆեմինիստ և հասարակական ակտիվիստ, որը հայտնի է իր երկրում աբորտների արգելքի դեմ ակտիվ գործունեությամբ: Սալվադորի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 1992 թվականին, Հերերան ձախակողմյան ազատամարտիկ էր Ֆարաբունդո մարտի ազգային ազատագրման ճակատում ընդդեմ Միացյալ Նահանգների կողմից աջակցություն ունեցող կառավարության: Մորենա Հերերան հատկապես ակտիվ է եղել աբորտների անվտանգ և օրինական հասանելիություն ապահովելու համար, քանի որ դրանք չեղարկվել են 1997 թվականին, իսկ 2009 թվականին սկսել է համագործակցել աբորտների ապաքրեականացման քաղաքացիական խմբի հետ, որն այժմ ղեկավարում է: 2016 թվականին Մորենա Հերերան ճանաչվել է աշխարհի հայտնի 100 կանանցից մեկը՝ Սալվադորում կանանց իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիքից Մորենա Հերերան ակտիվորեն մասնակցել է սոցիալական փոփոխությունների արշավին՝ Սալվադորի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որն ավարտվել է 1992 թվականին[2]։ Մորենա Հերերան ձախակողմյան ազատամարտիկ էր։ Ավելի քան մեկ տասնամյակ Մորենա Հերերան պայքարում էր Ֆարաբունդո մարտի ազգային ազատագրման ճակատի շարքերում՝ ընդդեմ Միացյալ Նահանգների կողմից աջակցվող կառավարության[3]։
Մորենա Հերերան բացահայտ արտահայտվել է 1992 թվականին ստորագրված խաղաղության համաձայնագրերի մասին, որոնք, նրա կարծիքով, լրջորեն ազդել են Սալվադորում կանանց իրավունքների վրա: Այս համաձայնագրերը մեծ բացեր են թողել կանանց իրավունքներին վերաբերող հարցերում: Ես հասկացա, որ այլ կերպ պետք է պայքարեմ։ Կանանց իրավունքները մարդու իրավունքներ են, և դրանք պետք է լինեն առաջնային: Կանանց և աբորտների վիճակը վատթարացել է 1997 թվականից ի վեր, երբ տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ: Քրեական օրենսգիրքը լիովին արգելում է աբորտը, չնայած նախկինում դա թույլատրելի էր ծանր դեպքերում, երբ կնոջ կյանքը վտանգված էր կամ նա բռնաբարված։ Երկրի խիստ կաթոլիկ լինելու պատճառով աբորտները համարվում են անընդունելի նույնիսկ հղի դեռահաս աղջիկների համար, ովքեր բազմաթիվ մարտահրավերների էին բախվում[3]։
1998 թվականին Սալվադորում աբորտների արգելքի ընդունումից ի վեր աբորտ կատարելու մեջ մեղադրվող ավելի քան 600 կին բանտարկվել է մինչև քառասուն տարի ժամկետով: Ամենավատն այն է, որ այս դեպքերի մեծ մասում կանայք վիժում են ունեցել: Այժմ նրանք ստիպված են տառապել իրենց երեխայի կորստի վշտից՝ բանտում գտնվելով «հանցագործության» համար, որը նրանք չեն կատարել: Լաս 17 - ը բանտարկված կանանց խումբ է, որոնց ազատության համար պայքարում էինՄորենա Հերերան և նրա գործընկերները: Չնայած այդ կանանցից ոմանք ազատ են արձակվել։ Չնայած Հերերայի և նրա գործընկերների առավելագույն ջանքերին, շատ ավելի շատ կանայք դատապարտվեցին և բանտարկվեցին նույն հանցագործության համար: Հերերան ասում է, որ Սալվադորում կառավարությունը այնքան էլ մեղավոր չէ, որոշ դեպքերում, հղիությունների մեկ երրորդը գալիս է դեռահաս մայրերից։ Այն կարող է մասամբ պայմանավորված լինել այն փաստով, որ երիտասարդ կանայք բռնաբարվում են երկրի մայրաքաղաք Սան Սալվադորի մոտակայքում գործող ավազակախմբերի կողմից: Այսպիսով, այս երիտասարդ կանայք ավելի շատ հղիության վտանգի տակ են, հարկավոր է ճանաչել կանանց վերարտադրողական իրավունքները՝ չնայած մոր մոտ հղիության հետ կապված ռիսկերին: Ներկայումս կանայք շատ բարդույթներ ունեն, քանի որ դրանք դեռ աճում և կատարելագործվում են: Քաղաքական գործիչները չեն ցանկանում վերացնել աբորտների արգելքը, քանի որ վախենում են, որ եկեղեցին և որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են «Այո կյանքին հիմնադրամ»ը, թույլ չեն տա կանանց վերադառնալ իշխանության: Այն միտքը, որ կնոջ միակ նպատակը մայր լինելը և տան մասին հոգ տանելն է, Սալվադորի եկեղեցու և հասարակության հիմնական խնդիրն է, ինչը հանգեցնում է նրան, որ կինը չի կարող վերահսկել իր մարմինը: Ամենավատն այն է, որ կանանց մեծամասնության համար շատ դժվար է հակաբեղմնավորիչ միջոցներ ձեռք բերել, և եթե դրանք ստանում էլ են, ապա դրանք սովորաբար չեն կարողանում օգտագործել ինչպես հարկն է։ Հերերան հույս ունի փոփոխություններ մտցնել կանանց օրինական իրավունքներում, քանի դեռ Սալվադոր Սանչես Սյորենը դեռ նախագահ է (մինչև 2019 թվականը)։ Չնայած նրա աշխատանքն ու կյանքը կախված են ավազակախմբերից և հասարակությունից, կանանց իրավունքների փոփոխությունները աներևակայելի դանդաղ առաջընթաց էին ունենում: Չնայած բազմաթիվ խոչընդոտների, որոնք Հերերան դեռ պետք է հաղթահարի, չնայած իր և ընտանիքի անդամների կյանքին սպառնացող հաճախակի սպառնալիքներին, նա շարունակում է օրեցօր քրտնաջան աշխատել Սալվադորում բոլոր կանանց կյանքը բարելավելու համար[4][5]։
2009 թվականից ի վեր Հերերան համագործակցում է աբորտների ապաքրեականացման քաղաքացիական խմբի հետ։ Այժմ Հերերան ղեկավարում է աբորտների ապաքրեականացման քաղաքացիական խումբը։ 2013 թվականին նա անկեղծացավ, երբ Սալվադորի Գերագույն դատարանը մերժեց աբորտը անբուժելի հիվանդ կնոջ համար, որը հնարավորություն չուներ ծննդաբերություն անցնելու՝ նրան անվանելով «Անպատասխանատու»[6]։ «Միջազգային համաներում» զեկույցը
Մորենա Հերերայի ակտիվ աշխատանքների մասին հրապարակվել է 2015 թվականի հունվար ամսին[2], իսկ 2016 թվականին Մորենա Հերերան աշխարհի հայտնիի 100 կանանցից մեկն է ճանաչվել[1]։==Ծանոթագրություններ==
- ↑ 1,0 1,1 «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC. 21 November 2016. Վերցված է 11 December 2016-ին.
- ↑ 2,0 2,1 «Defying El Salvador's total ban on abortion». Amnesty International. 15 January 2015. Վերցված է 11 December 2016-ին.
- ↑ 3,0 3,1 «El Salvador: Meet the former Marxist guerrilla fighting for reproductive rights in a country where there are none». The Independent. 5 July 2016. Վերցված է 11 December 2016-ին.
- ↑ «A former Marxist guerrilla is fighting for reproductive rights in a country where there are none». Independent.co.uk. 5 July 2016.
- ↑ «Defying el Salvador's total ban on abortion». 21 January 2015.
- ↑ «El Salvador court denies seriously ill woman abortion». BBC. 13 May 2013. Վերցված է 11 December 2016-ին.