Մասնակից:Liana 2006/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Աղդաբան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Շահումյանի շրջան]]
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Աղդաբան, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Մռավի լեռնաշղթայի Հակառակաբերդի լեռների արևմտյան լանջերին, Թարթառ գետի աջակողմյան Աղդաբան վտակի ձախ ափին, Դադիվանքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1540 մ բարձրության վրա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվարթնոցի վանահայր, հնագետ, բանահավաք, բանասեր` Խաչիկ վարդապետ Դադյանը Աղդաբան գյուղի շրջակայքում ուսումնասիրություններ կատարելիս Աղդաբան գետի մոտ և Աղդաբան գյուղի մոտակայքում գտնվող բլրի վրա երկու արձանագիր խաչքարեր է հայտնաբերել: Խաչքարերից առաջինի վրա արձանագրված է. «ՈԾԲ (1203 թ.) էր թուականն ես Գերգա Հասան որդիք նա Եաւրովին կանգնեցեաք զխաչս մեր աղբայր Աղբասրա, յաղաւթս յիշեցեք»: գյուղի հարևանությամբ նաև հայտնաբերվել են Չայղովուշան գյուղատեղու ավերակներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 478.