Մառամբիջի (Murrumbidgee), գետ Ավստրալիայի հարավ-արևելքում, Մուրեյ գետի աջ վտակն է։ Երկարությունը 1 485 կմ է[1], ավազանը՝ 165 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ավստրալիական Ալպերի հյուսիսային լեռնաճյուղերից։ Գլխավոր վտակը Լակլանն է (աջից)։ Հոսքը կարգավորված է (գետի վրա կա ջրամբար և ՀԷԿ)։ Ջրի տարեկան միջին ծախսը Բալրանալդ քաղաքի մոտ 77 մ3/վրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Անձրևային շրջանում նավարկելի է մինչև Ուոգա քաղաքը։ Չոր եղանակին երբեմն ցամաքում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 265)։