Jump to content

Մաշուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշուկ
Տեսակլեռ, Ռուսաստանի բնության հուշարձան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորՍտավրոպոլի երկրամաս
ԼեռնաշղթաԿովկասյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից993 մետր
Մաշուկ (Ռուսաստան)##
Մաշուկ (Ռուսաստան)

Մաշուկ (ռուս.՝ Машук), մեկուսացած լեռ Հյուսիսային Կովկասում, Կովկասյան հանքային ջրերի շրջանում (ՌԴ Ստավրոպոլի երկրամաս)։ Բարձրությունը 993 մ է։ Այն նստվածքային ապարներով ծածկված լակոլիթ է։ Կան հանքային աղբյուրներ։ Գագաթը հարթեցված գմբեթաձև է։ Հարավային լանջին է գտնվում 20 մ խորությամբ «Պրովալ» կարստային իջվածքը։ Լանջերը անտառապատ են։ Այստեղ է բալնեոլոգիական առողջարան Պյատիգորսկ քաղաքը։ Մաշուկի ստորոտին Միխայիլ Լերմոնտովի մենամարտի տեղն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 262
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշուկ» հոդվածին։