Մանվել Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանվել Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Նեմաթաբադ, Եվլախի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Պարգևներ և մրցանակներ |
Մանվել Վասիլի Եղիազարյան (ապրիլի 9, 1960[1], Նեմաթաբադ, Եվլախի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին հիմնել է «Արաբո» կամավորական ջոկատը։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Եղեգնաձորի (Խաչիկ, Արենի), Կապանի, Վարդենիսի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Գետաշենի ենթաշրջան), Ասկերանի (Խոջալու, Մալիբեկլու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարգուշավան, Մաղավուզ, Մատաղիս, Թալիշ), Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Շուշիի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր[2]։
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15930
- ↑ «Մանվել Եղիազարյան». Yerkrapah (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |