Մանե Սարինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մանե Սարինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հյուսիսային Կարոլինայի համալսարան և Հայ-Ռուսական համալսարան |
Մանե Սերգեյի Սարինյան (հունվարի 23, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանիչ, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանե Սարինյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 23-ին, Երևանում, գրականագետ Սերգեյ Սարինյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։ Աշխատել է ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժնում։ 1995 թվականին գիտահետազոտական աշխատանքներ է կատարել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանում, 1998-1999 թվականներին` Հյուսիսային Կարոլինայի համալսարանում։ 1999 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում դասավանդում է անգլերեն։ Գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է։ 2005 թվականին անգլերենից թարգմանել է «Արշիլ Գորկի։ Նամակներ» գիրքը[2]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լևոն Շանթ։ Երկերի ժողովածու», 2-րդ հատորի բնագրի պատրաստում և ծանոթագրություններ, 2008։
- «Միֆոլոգիզմը 20-րդ դարի 60-80-ական թվականների հայ արձակում», 2012։
Թարգմանություններ (անգլերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշիլ Գորկի, Նամակներ, Երևան, 2005։
- Դեյվիդ Լոուրենս, վիպակներ, Երևան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՄԱՆԵ ՍԱՐԻՆՅԱՆ
- ↑ «Մանե Սերգեյի Սարինյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.