Մայր Քարթլի (հուշարձան)
Արտաքին տեսք
Մայր Քարթլի | |
---|---|
տեսակ | colossal statue? |
քանդակագործ | Էլգուջա Ամաշուկելի |
տարի | 1958 |
բարձրություն | 20 մետր |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | ալյումին |
քաղաք | Թբիլիսի |
Kartlis Deda Վիքիպահեստում |
Մայր Քարթլի (վրաց.՝ ქართვლის დედა), հուշարձան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որը դարձել է Թբիլիսիի խորհրդանիշերից մեկը։ Հուշարձանը կառուցվել է 1958 թվականին Սոլոլակի բլրի գագաթին, երբ Թբիլիսի քաղաքը նշում էր իր 1500- ամյակը։ 20 մետր բարձրություն ունեցող հուշարձանի հեղինակն է վրացի Էլգուջա Ամաշուկելին։ Հուշարձանը սկզբից կառուցվել էր փայտից, իսկ արդեն 1963 թվականին այն ալյումինե դարձրեցին։
Արձանը խորհրդանշում է Վրաստանի ազգային բնավորությունը։ Արձանի կնոջ ձախ ձեռքում քանդակված է մի բաժակ գինի՝ հյուրերին, ընկերներին ողջունելու համար, իսկ աջ ձեռքում՝ սուրը, նրանց համար, ովքեր եկել են որպես թշնամի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Denkmalkultur in Georgien in GWZ Berlin, Das Forschungsjahr, 2008.