Jump to content

Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի
Տեսակպուրակ, recreation park? և կազմակերպություն
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքOktyabrski district?
Հիմնվել է1933
Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգիը գտնվում է Ռուսաստանում
Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի
Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգիը գտնվում է Երկիրում
Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի

Վ. Վ. Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի (ռուս.՝ Центральный парк культуры и отдыха имени Маяковского), Եկատերինբուրգի հիմնական այգին է, քաղաքի բնակիչների հանգստավայրը, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնակատարություններ, ինչպես նաև տարբեր համերգներ բաց երկնքի տակ։

1934 թվականի ամռանը վաճառականների նախկին ամառանոցավայրերի տարածքում, Իսետ գետի ոլորաններում, որտեղ 19-րդ դարում ավանդականորեն անցկացվում էին ժողովրդական փառատոներ, բացվեց Սվերդլովսկի մշակույթի և հանգստի կենտրոնական այգին։ Նույն թվականին, Վլադիմիր Մայակովսկու քառասուներորդ տարեդարձի կապակցությամբ, այգին կոչվեց գրողի անունով։

Սվերդլովսկի Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգին (ճարտարապետներ՝ Շիշով Լ. Վ., Լոնտրոպով Պ. Ի. և այլք) գտնվել է քաղաքի ծայրամասում գտնվող սոճու անտառներում, այդ ժամանակ տարածքը կազմել է 133 հեկտար, այժմ՝ մոտ 100 հեկտար։

Ստեղծման առաջին 10-12 տարիներին այգին եղել է հանգստի գոտի։ Այգու կենտրոնում, կենտրոնական ծառուղուն կից փոքր լիճ կար, պարային հրապարակ, երեք ատրակցիոն։ 1936 թվականին այգու տարածքում կառուցվել է կինոթատրոն, իսկ կենտրոնական հրապարակի ձախ մասում՝ ամառային կրկես։ Հայրենական պատերազմի սկսվելուն պես այգին չի գործել։ 1943 թվականին այգու տարածքն օգտագործվել է որպես Ուրալի կամավորական տանկային կորպուսի մոտոհրաձգային հետախուզական գումարտակի հրաձգարան։ Գումարտակի հերոսների պատվին 1995 թվականին այգու մեմորիալ հրապարակում տեղադրվել է մոտոցիկլի անվի տեսքով մի հուշարձան (ճարտարապետ՝ Գ. Ա. Գոլուբև), որը ՌԴ կառավարությանն առընթեր պատմամշակութային կենտրոնի կողմից ներառվել է «Ռազմական փառքի և սխրանքի հուշարձաններ» հավաքածուում։ Երկար տարիներ այգու խորքային մասերում եղել է այդ գումարտակի հիշատակին նվիրված քարե ստելա, որի շրջակայքը չի բարեկարգվել և պատվել է թփերով։ 1950- 1960 թթ. այգին մանրակրկիտ վերանորոգվել է. կենտրոնական ծառուղին տեղափոխվել է ձախ, կառուցվել են աղյուսե շենքեր, կենտրոնական մուտքի և վարչական շենքի կամարներ։ 1957 թվականին այգում տեղադրվել է Մայրակովսկու արձանը։ Այգու տարածքում կառուցվել է կինոթատրոն, որը նույնպես կրում է Մայակովսկու անունը։ 1950-ական թվականներին այգին դարձավ ՌԽՖՍՀ առաջատար զբոսայգիներից մեկը։ 1960 թվականին այգու տարածքում իր գործունեությունը սկսեց Ա. Օստրովսկու անվան Մալայա Սվերդլովկայա երկաթգիծը։ 1957 թվականին այգին արժանացել է «Գերազանց հանգստավայր» կոչմանը, ինչպես նաև մի քանի անգամ արժանացել է «Մշակույթի և հանգստի լավագույն զբոսայգի» կոչմանը։

1963 թվականի օգոստոսի 28-ին այգու կենտրոնական մուտքի մոտ բացվել է Պլանետարիում (այժմ փակ է), որտեղ ցուցադրվել է աստղային երկինքը բոլոր լայնություններում, աստղերի ամենօրյա դիրքը, մոլորակների դիրքն ամբողջ տարվա ընթացքում։

Այգին երկրի այգիների սոցիալիստական մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղեր, իսկ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ արժանացել է կարմիր դրոշի։ Ֆիզիկական կուլտուրայի և առողջապահական աշխատանքների համար այգին ունի բազմաթիվ համամիութենական սերտիֆիկատներ։ 1970-ական թվականներից այգու գործունեության մեջ լայնորեն ներառվել է խաղաղության թեման, այստեղ կազմակերվել են 11 հակապատերազմական հանրահավաքներ, «Խաղաղության պաշտպանության» համար այցելուներից 5 անգամ հավաքվել են ստորագրություններ՝ուղղված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանին և ԱՄՆ նախագահին։

1991 թվականին այգին համալրվել է «Հեքիաթների քաղաքը» եզակի ատրակցիոնով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայակովսկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական այգի» հոդվածին։