Մամեդհասան Վելիև-Բահարլի
Մամեդհասան Վելիև-Բահարլի Məhəmmədhəsən bəy Vəlili-Baharlı | |
---|---|
Ծնվել է | 1896 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 24, 1937 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Շևչենկոյի անվան համալսարան |
Հայր | Najafgulu Bey Sheyda? |
Մամեդհասան Վելիև-Բահարլի (ադրբ.՝ Məhəmmədhəsən bəy Vəlili-Baharlı, 1896, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1937, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ազգագրագետ, Ադրբեջանի առաջին պետական բանկի գլխավոր տնտեսագետ, խորհրդային իշխանության քաղաքական հալածանքների զոհ։
Առավել հայտնի է իր «Ադրբեջան. ֆիզիկաաշխարհագրական, ազգագրական և տնտեսական ակնարկներ» աշխատության համար, որտեղ նկարագրում է ներկայիս Ադրբեջանի տարածք թյուրքական ցեղերի ներգաղթը և բնակեցումը այդ տարածաշրջանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1896 թվականին Շուշիում (համաձայն այլ աղբյուրների՝ Բաքվում) բանաստեղծ Նաջաֆկուլու Շեյդայի և Զուլեյխա Վելիևայի ընտանիքում։ Քույրը՝ Սալթանաթ Վելիևա։ Ընտանիքը ծագում էր թյուրքական Բահարլի ցեղից։ Ավարտել է Բաքվի վարժարանը, որից հետո ուսումը շարունակել է Կիևի համալսարանի տնտեսական-աշխարհագրական ֆակուլտետում, որը ավարտել է 1915 թվականին։ Հետո դասավանդել է Բաքվի համալսարանում։ 1919 թվականի վերջից եղել է Ադրբեջանի պետական բանկի տնօրեն։ Խորհրդային իշխանության օրոք աշխատում էր Պլանային պետական կոմիտեում, դասավանդում էր Բաքվի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ 1923 թվականին դարձել է Ադրբեջանի հետազոտության և ուսումնասիրության հասարակաության անդամ։ Եղել է ընդհատակյա Ադրբեջանի անկախության հասարակաության քարտուղարներից մեկը։ 1937 թվականին ձերբակալվել է և հալածանքների արդյունքում մահացել նույն թվականի հուլիսի 24-ին (համաձայն այլ աղբյուրների՝ 1943 թվաքականին աքսորավայրում)։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մամեդհասան Վելիև (Բահարլի), Ադրբեջան. ֆիզիկաաշխարհագրական, ազգագրական և տնտեսական ակնարկներ (Azərbaycan: Coğrafi-təbii, etnoqrafik və iqtisadi mülahizat / Азербайджан. Физико-географический, этнографический и экономический очерк), Բաքու, «Hökumət mətbəəsi», 1921։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ənvər Çingizoğlu, Baharlı oymağı, «Soy» dərgisi, 6(14) Bakı, 2008, səh. 22-79
- Orxan Zakiroğlu (Baharlı). Şərq tarixi։ Baharlılar.(I kitab. Bakı, 2013)
- Orxan Zakiroğlu (Baharlı). Şərq tarixi։ Baharlılar.(Ensiklopedik məlumat kitabı) (II kitab. Bakı, 2013)