Jump to content

Մակենզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակենզի գետի ընդհանուր տեսքը

Մակենզի (Mackenzie), գետ Կանադայի հյուսիս-արևմուտքում։ Բուն Մակենզիի երկարությունը մոտ 1600 կմ է (Փիսի հետ՝ 4250 կմ), ավազանը՝ 1804 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Մեծ Ստրկական լճից, հոսում Մակենզիի դաշտավայրով և առաջացնելով դելտա (12 հզ․ կմ²) թափվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի Բոֆորտի ծովը։ Սնումը ձնաանձրևային է։ Վարարում է գարնանն ու ամռանը, սառցակալում՝ սեպտեմբերից մինչև մայիս։ Նավարկելի է ամբողջ համակարգի 2200 կմ։ Մակենզիի ափերին են Ակլավիկ, Ինուվիկ, Նորման Ուելս և այլ քաղաքներ։ Մակենզին հայտնաբերել և առաջին անգամ նրանով անցել է Ալեքսանդր Մակենզին, 1789 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 176
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակենզի» հոդվածին։