Jump to content

Մակենա Օնջերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակենա Օնջերիկա
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Քենիա
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Մասնագիտությունգրող
Պարգևներ և
մրցանակներ
 Makena Onjerika Վիքիպահեստում

Մակենա Օնջերիկա (ֆր.՝ Makena Onjerika, 20-րդ դար), քենիացի գրող, որը 2018 թվականին ստացել է աֆրիկյան գրականության Քեյնի մրցանակը[1], դառնալով իր երկրից չորրորդ մրցանակակիրը։ Նրանից առաջ մրցանակակիրներ են եղել Բինյավանգա Վաինաինան (2002), Իվոն Աթիամբո Օվուրը (2003) և Օկվիրի Օդուրը (2013)[2]։

2018 թվականի հուլիսին Մակենան ստացել է աֆրիկյան գրականության Քեյնի մրցանակը[3], որը հաճախ համարվում է աֆրիկայի առաջատար գրական մրցանակ, 2017 թվականի Wasafiri ամսագրում հրապարակված «Fanta Blackcurrant» պատմվածքի համար։ Քեյնի մրցանակի ժյուրիի նախագահ եթովպիացի-ամերիկացի մրցանակակիր վիպասան և գրող Դինո Մենգեսթուն մրցանակաբաշխության ճաշի ժամանակ հայտարարել է Մակենային որպես 10.000 ֆունտ ստեռլինգ մրցանակի հաղթող[4]։ Երկրորդ անգամ արարողությունը անց է կանցվել Լոնդոնի համալսարանի սենատի տանը` Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի և Աֆրիկյան ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Մենգեսուն բարձր է գնահատել պատմվածքն իր խոսքում, ասելով. «Այս տարվա մրցանակի հաղթողը նույնքան դաժան է, որքան իր պատմությունը, որը ստեղծվել, բայց չի որոշվել նայրոբիի փողոցներում, որը արժե ավելին, քան պարզապես վկայությունը»[5]։ Մակենա Օնջերիկայի Fanta Blackcurrant պատմվածքը վեր է քերականությունից և կառուցվածքից, այն մի պատմվածք է, որը խուսափում է սենտիմենտալության որևէ հետքից հանուն այն պատումի, որը երևում է իր հումորով, ափսոսանքով և մտերմությամբ»[5]։

Մակենան գեղեցիկ արվեստների մագիստրոսի կոչում է սստացել Նյու Յորքի համալսարանի ստեղծագործական գիր ծրագրում և տպագրվել է Urban Confusions և Wasifiri պարբերականներում։ Նա ապրում է Նայրոբիում (Քենյա) և այժմ աշխատում է ֆենտեզի վեպի վրա[6]։ Նա հիմնել է Նայրոբիի գեղարվեստական գրականության աշխատարանը և խմբագրել է Digital Bedbugs անթոլոգիան, որը կազմված էր աշխատարանի պատմվածքներից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "2018 Winner - Makena Onjerika (Kenya)" Արխիվացված 2018-07-06 Wayback Machine, The Caine Prize for African Writing.
  2. Otosirieze, "Makena Onjerika Awarded 2018 Caine Prize, Is 4th Kenyan Winner", Brittle Paper, 2 July 2018.
  3. Valerie Koga, "Kenyan Makena Onjerika wins 2018 Caine Prize for African Writing", Daily Nation, 3 July 2018.
  4. Nancy Agutu, "Kenyan writer Makena Onjerika wins Sh1.3m Caine Prize for African Writing", The Star (Kenya), 3 July 2018.
  5. 5,0 5,1 "Kenya: 2018 Winner - Makena Onjerika (Kenya)", AllAfrica, 3 July 2018.
  6. Alexander Opicho, "Kenyan writer Makena Onjerika on Caine Prize 2018 shortlist", Daily Nation, 19 May 2018.
  7. Murua, James (2020 թ․ փետրվարի 18). «Makena Onjerika-edited anthology "Digital Bedbugs" available for your reading pleasure». James Murua's Literature Blog (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակենա Օնջերիկա» հոդվածին։