Մակեդոնիայի անկախության հանրաքվե (1991)[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի Մակեդոնիայի անկախության հանրաքվե | ||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դուք Մակեդոնիայի ինքնիշխան և անկախ պետության կողմնակից եք, որն իրավունք կունենա կնքել դաշինք հարավսլավիակն սուվերեն հանրապետությունների հետ։
| ||||||||||||||||||||||||||||
Ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1991 | |||||||||||||||||||||||||||
|
Մակեդոնիայի անկախության հանրաքվեն անց է կացվել 1991 թվականի սեպտեմբերի 8-ին, որպեսզի հայտարարվի Մակեդոնիայի անկախությունը Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունից։ Անկախությանը կողմ է քվեարկել մասնակիցների գերակշիռ մասը (96,4 %), իսկ հանրաքվեին մասնակցել է բնակչության 75.7%-ը[1]։
Վաղաժամկետ քվեարկություն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում, որտեղ առկա է մակեդոնական խոշոր սփյուռքային համայնքներ։ Մակեդոնիայի բոլոր քաղաքական ղեկավարները կոչ էին անում բնակչության մասնակցել քվեարկությանը։ Այդուհանդերձ ալբանական բնակավայրերը բոյկոտեցին հանրաքվեն, դիտարկելով իրենց որպես ճնշյալ փոքրամասնություն։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի սեպտեմբերի 8-ի հանրաքվեի երեկոյան Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեյի Իոսիպ Բրոզ Տիտո (այժմ՝ Մակեդոնիայի Հրապարակ) հրապարակում հանրաքվեի ընտրական հանձնաժողովի նախագահն հայտարարեց առաջին արդյունքները, որով Մակեդոնիան հայտարարվում էր ինքնիշխան պետություն։ Նախագահ Կիրո Գլիգորովը քաղաքացիներին շնորհավորեց սուվերեն և ինքնիշխան Մակեդոնիայի կապակցությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Snežana Trifunovska. Yugoslavia through documents: from its creation to its dissolution. Martinus Nijhoff Publishers, 1994