Մակարովի ատրճանակ
Արտաքին տեսք
Մակարովի ատրճանակ, զենքը մշակված է սովետական կոնստրուկտոր Նիկոլայ Ֆյոդորովիչ Մակարովի կողմից 1948 թվականին։ Խորհրդային ինքնալիցքավորվող ատրճանակ է[1], որն ընդունվել է գործածության 1951 թվականին։ Այն հարձակման և պաշտպանության անձնական զենք է, որը նախատեսված է փոքր հեռավորությունների վրա թշնամուն ջախջախելու զինված ուժերում և իրավապահ մարմիններում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում և հետխորհրդային տարածքում ամենահայտնի ատրճանակներից է:
Քաշը լիցքավորված պահեստատուփով՝ 810 գրամ, չլիցքավորված պահեստատուփով՝ 730 գրամ։ Պահեստատուփի տարողությունը՝ 8 փամփուշտ, տրամաչափը` 9,2×18 մմ, նշանառու հեռավորությունը` 50 մ, գնդակի առավելագույն թռիչքի հեռավորությունը `315 մ, ակոսների քանակը` 4, մարտական արագաձգությունը՝ 30 կրակոց/րոպե։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Наставление по стрелковому делу: 9-мм пистолет Макарова (ПМ)— М.: Военное издательство Министерства обороны СССР, 1973
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարովի ատրճանակ» հոդվածին։ |
|