Մակարոնեղեն
pasta and noodles?, ձավարեղեն, մակարոնեղեն և հատիկաընդեղեն և Fat-and-oil products and fat-based detergents. Pasta (OKP code - 91 4000)? | |
---|---|
Ենթատեսակ | երկար պահպանվող մթերք և կերակուր |
Առաջացման երկիր | Իտալիայի թագավորություն[1] և Չինաստան[2] |
Հիմնական | ցորենի ալյուր և rolled dough? |
Pasta Վիքիպահեստում |
Մակարոնեղեն, ցորենի ալյուրից ջրով հունցած և չորացրած խմորից պատրաստված արտադրանք։ Ըստ ձևի և չափսերի՝ մակարոնեղենը բաժանվում է հետևյալ տեսակների. մակարոն, եղջյուրիկներ ու փետուրներ, վերմիշել (թելահայս), լապշա, ձևավոր արտադրանք՝ ականջիկներ, խխունջիկներ, աստղիկներ, պատիճիկներ, օղակներ։ Մակարոնեղենի մի ընդարձակ խումբ է կազմում մակարոնի տեսակները՝ առնվազն 15 սմ երկարությամբ և 1,5 մմ-ից ոչ ավելի պատերի հաստությամբ խողովակաձև արտադրանքը։ Մակարոնեղենի պատրաստման համար օգտագործվում է սպիտակուցներով հարուստ, բարձրորակ ալյուր։ Լավագույն հումքը ցորենի կոշտ սորտերից ստացված ալյուրն է։ Մակարոնեղենի հիմնական արժանիքներն են՝ երկարատև պահելու հնարավորությունը (առանց սննդային ու համային հատկությունները կորցնելու), բարձր սննդարարությունը, պատրաստման դյուրությունը և համային լավ հատկությունները։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարկ է նշել, որ հայերենում գոյություն ունի Մախառնա բարբառային բառը, որը նշանակում է մակարոնեղեն։
Հայ ժողովուրդն ունի մակարոնեղենի ազգային տեսակներ, որոնք լայնորեն կիրառվել են Հայկական Խոհանոցում դեռեւս անհիշելի ժամանակներից։ Ահա տեսականու որոշ օրինակներ.
. Ականջ; Ականջուկ (պատրաստում են ականջուկապուր)
. Թելխմոր; Թելախմոր (նման է սպագետտիին)
. Արիշտա (ռշտա)
. Տրե (տափակավուն տեսակը)
. Փողուկ (անցքով տեսակը, նման է մակարոնին)
. Թելահայս (նման է վերմիշելին)
. Շղայրի
. Ժահրե (գարու հատիկների մեծության քաղցրահամ խմորե գնդիկներ)
. Փշուրուգ
. Թաթար-բորակի (թաթար՝ էստեղ "արագ, հապճեպ" իմաստով)
Եւ այլն
Մախառնայի վերը նշված տեսակներով ազգային խոհանոցում գոյություն ունեն բազմաթիվ ուտեստներ՝ ապուրներ, փլավներ, աղցաններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակարոնեղեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 171)։ |