Jump to content

Մալայացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալայացի տղամարդիկ

Մալայացիներ

  1. Հարավ-Արևելյան Ասիայի մալայա-պոլինեզյան լեզվաընտանիքի ինդոնեզական խմբի լեզվով խոսող ժողովուրդների՝ նախկինում գրականության մեջ տարածված անվանումը,
  2. ընդհանուր ծագմամբ, լեզվով, մշակութային ու կենցաղային շատ առանձնահատկություններով միմյանց մոտ ժողովուրդների խումբ Հարավ-Արևելյան Ասիայում

Տարբերակվում են բուն (Մալայզիայում և Սինգապուրում բնակվող) մալայացիներ (ավելի քան 5 մլն, 1970) և մալայալեզու զանազան ժողովուրդները (7,5 մլն), որ առավելապես բնակվում են Ինդոնեզիայում։ Լեզուն մալայերենն է, բաժանվում է մի շարք բարբառների։ Մալայզիայի պաշտոնական լեզուն է Ռիաու և Լինգա կղզեխմբերում ձևավորված լեզուն։ Սկսած XV դ. վերջից մալայացիների մեծամասնության պաշտոնական կրոնը մահմեդականությունն է, որը միահյուսված է հին ոգեպաշտական հավատալիքների, ինչպես և բուդդայականության ու հնդուիզմի տարրերի հետ։ Մալայացիների մեծ մասն զբաղվում է հողագործությամբ (բրինձ)։ Շատ մալայացիներ աշխատում են օտարերկրյա (հիմնականում՝ անգլերեն) և տեղական կապիտալիստների պլանտացիաներում (կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի, շաքարեղեգ, սուրճ և այլն), որոշ մասը՝ անագի հանքերում, տեքստիլ և սննդի արդյունաբերության մեջ։ Մալայացիների տնտեսական կյանքում մեծ դեր ունեն գետային և ծովային ձկնորսությունն ու ծովագնացությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 147
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայացիներ» հոդվածին։