Jump to content

Մալաթիայի գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալաթիայի գրչության կենտրոն, միջնադարյան հայ հոգևոր և մշակութային կենտրոն։

13-րդ դարում կենտրոնում գործել են դպրապետ Վասիլ Մելիտենեցին, Սիմեոն արքեպիսկոպոսը, Արիստակես րաբունապետը, Անանիա դպիրը, Գրիգոր կազմարարը։ 1438 թվականին Դավիթ աբեղան այստեղ ընդօրինակել է Գանձարան, 1493 թվականին Սահակ կրոնավորը, որն աշխատել է Մալաթիայի եպիսկոպոսանիստ Ս. Լուսավորիչ վանքում, ընդօրինակել է Ավետարան։

Կենտրոնում ստեղծված մեզ հայտնի հնագույն ձեռագիրը (Երևանի Մատենադարան, ձեռագիր N 3784) ընդօրինակել է Թովմաս Գրիչը՝ 1057 թվականին։ Հարուստ նկարազարդված այս ձեռագիրը Փոքր Հայքի շրջանում ստեղծված մի քանի ձեռագրերի հետ մանրանկարչական ինքնատիպ ուղղություն է ներկայացնում։ Հայտնի են 1092, 1125, 1137 թվականներին Մալաթիայում հունարենից հայերեն թարգմանված մի շարք վարքեր։

Գրչության կենտրոնի մեզ հասած վերջին ձեռագրերից են 1577 թվականին (գրիչ՝ Գրիգոր), 1590 թվականին (գրիչ՝ Մարտիրոս), 1650 թվականին (գրիչ՝ Հովհաննես) ընդօրինակած մատյանները (Մատենադարան, ձեռագիր 9471, 1253, 1856)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, Ե-ԺԲ դդ., աշխատասիր. Ա. Մաթևոսյան, Երևան, 1988։