Jump to content

Մալաթիայի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալաթիայի բարբառ, հայերեն կը ճյուղի բարբառներից մեկը։

Խոսվել է Մալաթիա քաղաքում և շրջակա գյուղերում։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ, կատարում է բաղաձայնական համակարգի տեղաշարժ-տեղափոխություն՝ բ→փ, պ→բ (բերան→փերեն, պապ→բաբ)։ Յուրահատուկ է իր ներկայի և անցյալի անկատարի շարունակական՝ քրէմ ա (ոչ շարունակականը՝ գը քրեմ), քրէի ա (ոչ շարունակականը՝ գը քրէի) և ժխտական (իս չէմ քրէր ա, իս չէի քրէր ա) ձևերով[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ. Դանիելյան, Մալաթիայի բարբառ, Երևան, 1967։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 206.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)