ՄԱԿ-ի եվրոպական մոդել
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Logo_EuroMUN_Maastricht.png/200px-Logo_EuroMUN_Maastricht.png)
Միավորված ազգերի եվրոպական մոդել (EuroMUN), ուսանողների կողմից կազմակերպվող ամենամյա գիտաժողով, որի ընթացքում մասնակիցները վերարտադրում են ՄԱԿ-ի մարմինների և համաշխարհային քաղաքականության այլ ընտրված ֆորումների աշխատանքը։
Համաժողովը տեղի է ունենում ամեն տարի մայիսին մաաստրիխտական ցուցահանդես-կոնֆերենց կենտրոնում (MECC) Մաաստրիխտում, Նիդերլանդներում։ Համաժողովը կազմակերպվում է Միավորված ազգերի կազմակերպության Մաաստրիխտի Ուսանողական միության կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաժողովը կազմակերպել են մի խումբ արտասահմանցի ուսանողներ 2008 թվականին։ Դրանից հետո ՄԱԿ-ի եվրոպական մոդելը (EuroMUN) դարձավ Եվրոպայում ՄԱԿ-ի համաժողովի՝ համալսարանական մակարդակի մեծությամբ երկրորդ մոդելը։ ՄԱԿ-ի Եվրոպական մոդելը կազմակերպվում և անցկացվում է գիտական տարբեր բնագավառների և ոլորտների ներկայացուցիչ օտարերկրյա ուսանողների խմբի կողմից։ Հիմնականում կազմակերպվում է Մաաստրիխտի համալսարանի ուսանողների կողմից։
2011 թվականին ՄԱԿ-ի եվրոպական մոդելին մասնակցել է 53 ազգության շուրջ 550 մասնակից աշխարհի ավելի քան 110 բուհերից և համալսարաններից։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- EuroMUN 2008, առաջին համաժողովը տեղի է ունեցել Մաաստրիխտի համալսարանի շենքում[1]։
- EuroMUN 2010, մասնակիցների թվի կտրուկ աճի արդյունքում համաժողովը տեղափոխվեց Մաաստրիխտի ցուցահանդեսների և կոնֆերանսների կենտրոն (MECC):
- EuroMUN 2011, համաժողովի հիմնական զեկուցողը Ֆրանս Թիմմերմանսն էր (Frans Timmermans)։ Նա Լիմբուրգում Իսրայելի Պատվավոր հյուպատոս Բենուա Ուեսլիի (Benoit Wesley) հետ միասին հանդիպել է Միացյալ Իսրայելի պատվիրակության հետ, որպեսզի ցույց տա, որ մշակութային բազմազանության նկատմամբ համբերատարության և հանդուրժողականության կարելի է հասնել ամենուր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄԱԿ-ի մոդել - Model United Nations
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «EuroMUN 2008: global debate, global party : Crossroads». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Доступ ограничен Արխիվացված 2012-04-19 Wayback Machine