Ճառընտիր (1500)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճառընտիր
Տեսակձեռագիր
ԳրիչՄխիթար Այրիվանեցի
ԾաղկողՍարգիս գրիչ
ՍտացողՄխիթար Այրիվանեցի
Տարեթիվ13 դար
ՎայրԳեղարդի վանք
Թերթեր1189
ՆյութԹուղթ
Չափս35.7 X 26.5
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող52-59
Կազմկաշեպատ թուղթ
Պահպանակմագաղաթ 1
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 1
ԺողովածուՄատենադարան

Ճառընտիր (1500), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1500 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 13 դարում (1282 թվականից առաջ)Մխիթար Այրիվանեցի գրիչի կողմից, Գեղարդի վանքում։ Ծաղկող՝ Սարգիս գրիչ։ Ստացողը եղել է Մխիթար Այրիվանեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 35.7 X 26.5 չափս։ Ձեռագիրը կազմված է 1189 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Տող՝ 52-59։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագիր, Աւետարան, տպագիր Ճաշոցով։ Կազմը՝ կաշեպատ թուղթ։ Հիշատակարաններ՝ 40ա, 270բ, 879ա, 1041ա և ալյուր, ծաղկողի՝ 723բ, հետագայի՝ 29բ (10604թվական, 1690-1692 թվականներ), 393ա (1691 թվական), 499ա (1697 թվական)[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աստուծաշունչ։
  • Տեսիլ և Հանգիստ Յովհաննու։
  • Գիրք Աղօթից Սահակայ և Մեսրոպայ։
  • Քարոզք։
  • Աղոթք։
  • Կարգ պատարագի։
  • Փիլոնի Ճառք։
  • Լուծմունք Փիլոնի։
  • Դիոն. Արիսպագացւոյ Մատենադրութիւնք (թրգմ․ Ստ․ Սիւնեցի)։
  • Գր Նիսացւոյ Մատենագրութիւնք։
  • Նեմեսիոսի Յաղագս բնութեան մարդոյ։
  • Սեբերիանոսի Յաղագս հայրական ծննդեան։
  • Գր. Աստուածաբանի Ճառք։
  • Բարսղի Կեսարացւոյ Պահոց գիրք։
  • Վարք և մատենադրութիւնք Եւագրեայ (և Լուծումք Գրիգորի)։
  • Ընդդեմ բանաստեղծիցն արտաքնոց (թրգմ․ Վարգան)։
  • Դաւթի Սահմանք իմաստասիրութեան, Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի։
  • Պրոկղի Շաղկապք աստուածարանականք։
  • Յոմելախօսի Լուծմունք Պրոկղի։
  • Դիոն. Թրակացւոյ Արուեստ քերականութևան։
  • Հերմեսի Եռամեծի Առ Ասկղիպէոս Սահմանք։
  • Պորփիւրի Ներածութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի։
  • Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի։
  • Մեկնութիւն Պէրի արմէնիասին Արիստոտէլի։
  • Արիստոտէլի Յաղագս առաքինութեան, Յաղագս աշխարհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 567 — 1636 էջ։