Ճապոնական սկյուռերը ապրում են տափաստաններում, անտառներում՝ հիմնականում Հոնսյու և Սիկոկու կղզիներում։ Տարածված են նաև Կյուսյու կղզում։ Ճապոնական սկյուռերը մեկ տարվա ընթացքում լույս աշխարհ են բերում 3-6 ձագ։ Սնվում են սերմերով, տերևներով և միջատներով։ Աշնանը նրանք հավաքում են պաշար և սնվում ձմռանը։