Jump to content

Ճահճային մկնաճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճահճային մկնաճուռակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Circus aeroginosus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման տարածք      Տարածքներ, որտեղ բնակվում են ողջ տարին      Ձմեռելու վայրեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Circus aeruginosus

Ճահճային մկնաճուռակ, (լատին․՝ Circus aeruginosus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը՝ 48-56 սմ է, թևերի բացվածքը՝ 115-130 սմ, կենդանի զանգվածը՝ 500-750 գ։ Թևերը երկար են, լայն, պոչը՝ երկար՝ առանց զոլերի, գոտկատեղը՝ մուգ։ Էգը մուգ դարչնագույն է, գլուխը, կոկորդը՝ դեղնասպիտակավուն։ Երիտասարդը նման է էգին, ավելի մուգ երանգներով է։ Արուն մուգ շիկակարմիր-դարչնագույն է, պոչի թափահարողները՝ մոխրագույն, ծայրերը՝ սև։ Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած։ Ջրամբարի հարակից ցամաքներում հազվադեպ է հայտնվում։

Բնակվում է լճերի մոտ, ճահճուտներում։ Սնվում է թռչուններով, միջատներով, ջրառնետներով։

Բնադրում է ճահճուտներում (ջրից 120-130 սմ բարձր), առանձին դեպքերում՝ գետնին՝ խիտ բուսուտներում։ Ձվադրումը՝ մայիսից հունիս։ Դնում է 50 մմ տրամագծով, սպիտակ, կապտավուն կամ կանաչավուն սպիտակ 3-8 ձու։ Ձագերը ձվերից դուրս են գալիս հուլիսի սկզբին։ Խնամքը հոգում է մայր թռչունը։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային մկնաճուռակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային մկնաճուռակ» հոդվածին։