Ճահճաեղինջ
Ճահճաեղինջ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ճահճաեղինջ փայլուն (Lycopus lucidus) | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lycopus
L. (1753)
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Ճահճաեղինջ (լատին․՝ Lycopus), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ), ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 14 տեսակ։
ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է գրեթե բոլոր մարզերում (Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլն)՝ ստորին և միջին լեռն, գոտիներում։ Բարձր ճահճաեղինջ հանդիպում է միայն Լոռու մարզում (Ձորագետի կիրճ, Ստեփանավան)։ Աճում է գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում, ճահճուտներում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը հասարակ է կամ ճյուղավորվող, կանգուն, քառանիստ, թավոտ կամ մերկ, բարձրությունը՝ 40-80 (120) սմ։ Տերևները երկարավուն-ձվաձև են՝ փետրաձև խորը կտրտված, մազմզուկապատ։ Ծաղիկները տերևածոցերում են, մանր, սպիտակ՝ ծիրանագույն բծերով։ Ծաղկում է հուլիսին։
Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Ընկույզը հարթ է, ճահճաեղինջը ունի յուրահատուկ հոտ, որի պատճառով անասունները չեն ուտում։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է աղաղանյութեր։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, սիրտանոթային, հանգստացնող միջոց։ Հյութից ստանում են սև և մուգ դարչնագույն ներկեր։ Մեղրատու է։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճահճաեղինջի դասը ընդգրկում է 20 տեսակ[1]։
- Lycopus alissoviae Prob.
- Lycopus americanus Muhl. ex W.P.C.Barton
- Lycopus amplectens Raf.
- Lycopus angustifolius Elliott
- Lycopus asper Greene
- Lycopus australis R.Br.
- Lycopus cavaleriei H.Lév.
- Lycopus charkeviczii Prob.
- Lycopus europaeus L.
- Lycopus exaltatus L.f.
- Lycopus hirtellus Kom.
- Lycopus ×intercedens Rech.
- Lycopus kurilensis Prob.
- Lycopus laurentianus Roll.-Germ.
- Lycopus lucidus Turcz. ex Benth.блестящий
- Lycopus rubellus Moench
- Lycopus ×sherardii Steele
- Lycopus sichotensis Prob.
- Lycopus unifloarm Michx.
- Lycopus virginicus L.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волкова Е. В. Род 1300. Зюзник — Lycopus L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 591—596. — 703 с. — 3000 экз.
- Xi-wen Li, Ian C. Hedge։ Lamiaceae։ Lycopus, S. 239 - textgleich wie gedruckter Text online, In։ Wu Zheng-yi & Peter H. Raven (Hrsg.)։ Flora of China, Volume 17 - Verbenaceae through Solanaceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 1994. ISBN 0-915279-24-X
- John M. Miller & Dieter H. Wilken, 2013։ Lycopus bei
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Gattung Lycopus in den Kew Bibliographic Databases. Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (engl.)
- Jepson eFlora.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճաեղինջ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճաեղինջ» հոդվածին։ |
|
|