Ձերժինսկու հուշարձան (Վոլգոգրադ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆելիքս Ձերժինսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ձերժինսկու հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1936 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Տրակտորոզավոդսկի շրջան |
Շինության ձև | № 3410015000 |
Monument to Dzerzhinsky in Volgograd Վիքիպահեստում |
Ձերժինսկու հուշարձան[1] (ռուս.՝ Памятник Дзержинскому), Ֆելիքս Ձերժինսկու հուշարձանը Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանի համանուն հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին հիմնադրվել է Ստալինգրադի տրակտորի գործարանը։ Նույն տարում մահացել է Ֆելիքս Ձերժինսկին և շինարարության փուլում գտնվող գործարանին տրվել է նրա անունը։ Գործարանի կենտրոնական մուտքի մոտ 1932 թվականին տեղադրվել է Ձերժինսկու հուշարձանի ժամանակավոր մոդելը, իսկ 1935 թվականի հունիսի 17-ին[2]՝ բրոնզե հուշարձանը, քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով։
Ստալինգրադի ճակատամարտից հետո քաղաքում կանգուն մնացած 4 հուշարձաններից մեկն է. մյուս հուշարձաններն են Գոգոլի (1910 թ., Վոլգոգրադի ամենահին հուշարձանը) և Հերմանի (1925 թ.) հուշարձանը Կոմսոմոլյան այգում, Հոլզունովի (1940 թ.) հուշարձանը Կենտրոնական 62-րդ առափնյայում։ Պատերազմի օրերին ոչնչացվել է հուշարձանի ձախ ձեռքը, որը վերականգնվել է պատերազմից հետո Ռակովի տրակտորի գործարանի գեղարվեստի արտադրամասի քանդակագործի կողմից։ 1960 թվականին պատվանդանը երեսապատվել է գրանիտով։ 2015 թվականին հուշարձանի պատվանդանը հիմնովին վերանորոգվել է։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնզե քանդակի բարձրությունը 4,3 մետր է, պատվանդանի բարձրությունը՝ 6,48 մետր։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆելիքս Ձերժինսկին կանգնած է իրեն բնորոշ դիրքով՝ ձախ ձեռքով մատնացույց է անում գործարանի կենտրոնական մուտքին, իսկ աջով պահել է շինելը. այն գործարանի աշխատողների շրջանում հեգնական անվանում է ստացել. «Վերջին շինելս կվաճառեմ, բայց այնտեղ (Տրակտորային գործարանում) չեմ աշխատի»։ Մեկ այլ տարբերակ՝ Վոլգոգրադի տրակտորի գործարանի առաջնատառերի հապավումը (ВГТЗ)` «Вот Где Ты Загнёшься (Ահա թե որտեղ կփտես)»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Объект культурного наследия № 3410015000 // Реестр объектов культурного наследия Российской Федерации
- ↑ Газета Сталинградского тракторного завода «Даёшь трактор!» от 20 июня 1935 года
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշարձանի մասին տեղեկատվություն ադմինիստրացիայի կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ձերժինսկու հուշարձան (Վոլգոգրադ) կատեգորիայում։ |