Ձեռես Գնթունի
Արտաքին տեսք
Ձեռես Գնթունի | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 3-րդ դար | ||
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Հեթանոսություն | |
Դինաստիա | Գնթունիներ |
Ձեռես Գնթունի (ծննդյան և մահվան թթ. անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), Մեծ Հայքի արքունի զգեստավորման գործակալության նախարար, Գնթունիների նախարարական տոհմից։ Ըստ Մովսես Խորենացու, Գնթունիների նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակ Արշակունին՝ Մեծ Հայքում բնակված քանանական ցեղի սերնդից, Ձեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալության նախարար։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Հայկազյան բառարանում Ձեռեսը համարվում է հասարակ անուն՝ «ձեռնոց» նշանակությամբ. ուրիշները կարծում են, որ այն արական անձնանուն է։
Հիշատակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եւ զգեցուցանողս իւր զՁեռէս ի զաւակաց Քանանացւոց, անուն կոչէ ազգին Գնթունիս» - Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք Բ, գլուխ Է
- «Կարգէ ընդ սմա զՁեռէս ի զաւակէ Քանանացւոց ի զեղէն Գնթունեաց զգեցուցանողս ինքեան և դնէ ի վերայ արքունի հանդերձիցն» - Ստեփանոս Օրբելյան «Հայոց պատմություն», գ.
- «Եւ զգեցուցանողս զՁեռէս ի զաւակէ Քանանացւոց և Քանիդայ» - Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ «Տիեզերական պատմություն», Ա. ե.
- «Ձեռես» - Սամուել Անեցի «Ժամանակագրություն», 48
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 112