Հրապարակային խոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրապարակային խոսքի ամբողջականությունը պայմանավորվում է թեմայի միասնականությամբ, իմաստային առումով ամբողջական հատվածների ճիշտ դասավորությամբ ու սահուն անցումներով, ցանկալի իմաստի հստակ ձևակերպմամբ։ Խոսքը պետք է լեզվական և ոճական առումներով ճիշտ կառուցվի, ինչպես նաև ուղեկցվի համապատասխան պահվածքով, ունենա հուզական համապատասխան երանգավորում։ Հաջող ելույթ ունենալու համար կարևոր են նաև ուրիշ գործոններ՝ խոսողի ձայնը, արտասանական հատկանիշները և արտաքինը։ Էական խնդիրներից է ելույթի տեքստի պատրաստումը։ Պատրաստվելու համար անհրաժեշտ է հռետորի անհատական մոտեցումը, բացի այդ կարևոր պայմաններից մեկն էլ տեքստի նախօրոք թարգմանությունն է, եթե անհրաժեշտ է լսարանի համար թարգմանել։ Տեքստ կազմելուց առաջ կարևոր է, որ տարանջատվի կարևոր ասելիքը երկրորդականից, անհրաժեշտ պաստաթղթերի և փաստարկների հայթայթում, կարևոր փաստարկների ձեռքբերում։

Ընդհանուր կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտասանական խոսքի տեսակները[1]։

Ելույթի սեռը Ելույթի տեսակը
ակադեմիական
  • դպրոցական և բուհական դասախոսություններ
  • գիտական զեկույցներ
  • գիտական տեսություններ
  • գիտական հաղորդումներ
  • գիտահանրամատչելի դասախոսություններ
Սոցիալ֊քաղաքական
Սոցիալ֊կենցաղային
  • հոբելյանական
  • ողջույնի
  • բաժակաճառ
  • ընդունելություններ
  • դամբանական
Դատական
  • դատախազական
  • փաստաբանական
Հոգևոր
  • քարոզ
  • պաշտոնական եկեղեցական

Հիմնական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքը ունկնդրի վրա գեղագիտական ազդեցություն է թողնում։ Հաջող ելույթի համար կարևոր են մի շարք դրական հատկանիշներ, որոնք բնորոշ են միայն հրապարակախոսական խոսքին։ Հրապարակային խոսքը պետք է լինի հստակ, հասկանալի, արտահայտիչ։ Խոսքը պետք է լինի պարզ ու բնական։ Այստեղ քիչ պետք է օգտագործվեն ոճական այլ միջոցները։ Խոսողի ձայնը, խոսքի տեմպը,ռիթմը, տոնը, դադարները շատ կարևոր են։ Ելույթի ծավալը այնքան էլ էական չէ, ավելի կարևոր է ասելիքի ամբողջական լինելը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Սարգսյան,Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք բ, ԵՊՀ հրատարակչություն 2015,էջ 235֊253

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]