Հրաչյա Սեյրանյան
Հրաչյա Սեյրանյան | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ և մարզիչ |
Հրաչյա Գրիգորի Սեյրանյան (1922, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ։ Համամիութենական կարգի մրցավար։ Ժողովրդական կրթության գերազանցիկ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաչյա Սեյրանյանը ծնվել է 1922 թվականին, Երևանում։ Սովորել է մայրաքաղաքի Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սովորելուն զուգընթաց մարզադպրոցում աշխատել է որպես մարզիչ-մանկավարժ։ Դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սեյրանյանին վստահվել էր մարզել մարմնամարզիկների և ակրոբատների թիմը, 1941 թվականի ամռանը Մոսկվայում տեղի ունենալիք ֆիզկուլտուրայի համամիութենական շքերթին նախապատրաստելու։ Այդ օրերին էլ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը[1]։
1941 թվականի հոկտեմբերի 19-ին Սեյրանյանը կամավորական ջոկատների հետ մեկնել է կարմիր բանակ, դարձել ավիամեխանիկների դպրոցի սան։ 150 ժամվա ծրագիրը ինքնաթիռի մոտորն ուսումնասիրելու համար նա կրճատել, հասցրել է 75 ժամի։ Դպրոցը սեղմ ժամկետում ավիամասնագետներ է պատրաստել, ուղարկել ռազմի դաշտ, օգնել մարտական թռիչքներին[1]։
1945 թվականին Սեյրանյանը զորացրվել է բանակից։ Սովորել և ավարտել է Մոսկվայի Լենինի շքանշանակիր ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, աշխատել որպես ավագ դասատու պիոներպալատի պատանեկան սպորտդպրոցում, լուսավորության նախարարության սպորտդպրոցում՝ մարզիչ, ֆիզկուլտուրայի տան տնօրենի տեղակալ, այնուհետև՝ տնօրեն։ Եղել է համամիութենական կարգի մրցավար, ժողովրդական կրթության գերազանցիկ, հանրապետության վաստակավոր մարզիչ Սեյրանյանը ղեկավարել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցի աշխատանքները[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ
- Ժողովրդական կրթության գերազանցիկ