Jump to content

Հրանտ Տեր-Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Տեր-Անդրեասյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1892(1892-10-22)
Մահացել էսեպտեմբերի 11, 1978(1978-09-11) (85 տարեկան)
Մասնագիտությունգրականագետ, պատմաբան և թարգմանիչ

Հրանտ Միհրանի Տեր-Անդրեասյան, (հոկտեմբերի 22, 1892, Պարտիզակ-սեպտեմբերի 11, 1978, Կ․ Պոլիս), հայ գրականագետ, պատմաբան, թարգմանիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան վարժարանում, ավարտել Կ․ Պոլսի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Եղել է ուսուցիչ-տնօրեն Ռոդոսթոյի և Կ․ Պոլսի ազգային վարժարաններում (1913-1924), դասավանդել Պեզազյան և Մխիթարյան դպրոցներում, Կեդրոնական վարժարանում (1925-1963)։ 1963-1972 թվականներին՝ Կեդրոնականի տնօրենը։ Միաժամանակ դասախոսել ու գիտական աշխատանք է կատարել Կ․ Պոլսի համալսարանում, զբաղվել թուրքական պատմագրության հետ առնչվող հայկական աղբյուրներով («Պատմության վերաբերյալ հայկական աղբյուրներ», 1950, «Ջալալիների ապստամբությունները ըստ հայկական մի աղբյուրի», 1963, «ԺԴ և ԺԵ դդ․ թուրք պատմության վերաբերյալ հայերեն մանր ժամանակագրություններ և հիշատակարաններ», 1973 և այլն, գրվել են թուրքերեն)։ Տեր-Անդրեասյանի թուրքերեն թարգմանությամբ, ծանոթագրությամբ ու մեկնաբանություններով լույս են տեսել Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի «Պատմութիւն Ստամպօլայ»-ը (1952), Ղ․ Ինճիճյանի «Ստամպօլ»-ը (2 հրտ․, 1976), Գ․ Ակներցու «Պատմութիւն ազգին նետողաց»-ը (1954), Սիմեոն Լեհացու «Ուղեգրութիւն, տարեգրութիւն և հիշատակարանք»-ը (1964), Գ․ Օղուլլուխյանի «Ժամանակագրութիւն»-ը (1972), Պետրոս դի Սարգիս Գիլանենցի «Ժամանակագրութիւն Նադիր Շահի»-ն (1974) և այլն։ Կ․ Պոլսի 1924-1978 թվականների հայ մամուլում տպագրվել են նրա հոդվածներն ու ելույթները՝ հայ գրական-մշակութային հարցերի մասին։ Կատարել է ֆրանսերենից ու անգլերենից հայերեն թարգմանություններ, թարգմանել է նաև Ի․ Տուրգենևի և Ա․ Չեխովի գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 661