Հրանտ Թավաքալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավաքալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Թավաքալյան | |
Կրթություն՝ | Ներսիսյան դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական գործիչ, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Ծննդյան օր | 1892 |
Ծննդավայր | Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Հրանտ (Մնացական) Մկրտչի Թավաքալյան (1892, Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ հեղափոխական, պետական գործիչ, 1920 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 1921 թվականի փետրվարի 25-ը եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1892 թվականին Բաքվի նահանգի Մադրասա գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտելուց հետո վերադարձել է Մադրասա և զբաղվել ուսուցչությամբ։ 1917 թվականին ընդունվել է Կիևի առևտրի ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[2]։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կիևի զինվորական կոմիտեի անդամ, 1918-1919 թվականներին եղել է Հայկական գործերի կոմիսարիատի ներկայացուցիչը Ցարիցինում և Աստրախանում։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ 1920 թվականի հունվարին Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրային կոմիտեի կողմից աշխատանքի է ուղարկվել Հայաստան։ Բանտարկվել է Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ազատվել է բանտից։ 1920-1921 թվականներին եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահը։ 1921 թվականին նշանակվել է կոմկուսի Երևանի գավառային կոմիտեի քարտուղար[3]։
1921 թվականից մինչև 1923 թվականը եղել է ՀԿ(բ)Կ Զանգեզուրի գավառային կոմիտեի քարտուղար։ 1923 թվականի սեպտեմբերին գործուղվել է ԱՄՆ՝ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) աշխատանքները կազմակերպելու նպատակով։ 1924 թվականի օգոստոսին հեռացվել է կոմկուսի շարքերից և Արտակարգ հանձնաժողովի միջոցով մեկուսացվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանի նախկին քաղաքապետներ // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
- ↑ Հրանտ Թավաքալյան // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
- ↑ Հրանտ Թավաքալյանի մասին ru.hayazg.info կայքում
Նախորդող Մկրտիչ Մուսինյանց |
Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ Հրանտ Թավաքալյան 04.12.1920 – 25.02.1921 |
Հաջորդող Գևորգ Սարգսյան |