Jump to content

Հրաձգություն Քվեբեկի մզկիթում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Քվեբեկի մզկիթում
Տեսակզանգվածային կրակոցներ և ահաբեկչական ակտ
Երկիր Կանադա
Գրոհի վայրՔվեբեկ քաղաք
ՏեղադրանքIslamic Cultural Centre of Quebec City?[1][2]
Գրոհի նպատակմուսուլման
Տարեթիվհունվարի 29, 2017
Զենքկիսաավտոմատ զենք և կիսաավտոմատ ատրճանակ
Զոհվածներ6 մարդ[1][2]
Վիրավորներ19
Ահաբեկիչների քանակ1
 Quebec City mosque shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Քվեբեկի մզկիթում (անգլ.՝ Quebec City mosque shooting), տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 17-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում։ Ժամը 8։ 00-ին Իշայի աղոթքից անմիջապես հետո երկու անձինք կրակ են բաց թողել, որի արդյունքում սպանվել է վեց, և վիրավորվել ութ մարդ[3]։ Երկու կասկածյալներ ձերբակալվել են[3]։ Քվեբեկի և Կանադայի իշխանությունները հրաձգությունը որակել են որպես ահաբեկչություն։

Քվեբեկում երկարատև քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե ինչպես մուսուլմանական աճող բնակչությանը ներգրավել, հատկապես, աշխարհիկ հասարակության մեջ։ Քննարկումներ են տեղի ունենում նաև վերջին տարիներին զգալիորեն աճող իսլամաֆոբիայի վերաբերյալ[4]։

Իսլամական մշակութային կենտրոնը Քվեբեկում, որը նաև հայտնի է որպես Մեծ Մզկիթ, գտնվում է Սուրբ Ֆոյ արվարձանում[5][6]։ Այն գտնվում է Լավալ համալսարանի մոտ, որն ունի օտարերկրյա բազմաթիվ ուսանողներ, ովքեր հիմնականում ֆրանսախոս են կամ մուսուլմանական մեծամասնություն կազմող աֆրիկական երկրներից են ներգաղթել[7]։ 2016 թվականի հունիսին Ռամադանի ժամանակ, երբ խոզի գլուխը թողնվել էր մզկիթի շեմին, այն դարձավ էր ատելության հողի վրա կատարված հանցագործություն[7]։ Այս դեպքը ստիպել էր մզկիթին գիշերային անվտանգության տեսախցիկներ տեղադրել[7]։

Հրաձգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վկաների, զինված անձինք, որոնք կրում էին կամ կնգուղ կամ դիմակ, մտել են մզկիթ՝ 7։ 30-ի աղոթքից մի փոքր անց[5][7]։ Ժամը 7։ 55-ի սահմաններում նրանք կարկ են բաց թողել աղոթքից հետո դեռևս մզկիթում մնացածների վրա։ Այդ ժամանակ ոստիկանությունում հնչել է առաջին ահազանգը[6][7][8]։ Ըստ վկաներից մեկի, զինված անձանցից մեկն օգտագործել է Կալաշնիկովի ինքնաձիգ ինքնաձիգ[8]։ Ըստ վկաներից մեկի, հարձակվողները սև հագած անձինք են եղել, խոսել են ֆրանսերենի քվեբեկյան ակցենտով, իսկ կրակոցների ժամանակ բացականչել են «Ալլահու Ակբար»[8][9][10]։

Առաջին մամլո ասուլիսի ժամանակ, որն անցկացվել է Sûreté du Québec-ի կողմից, Քվեբեկի ոստիկանական ուժերը հավաստիացրել են, որ սպանվել է վեց մարդ, ութը՝ վիրավորվել, իսկ 39-ին ոչ մի վնաս չի հասցվել։ Հրաձգության վերաբերյալ այլ մանրամասնություններ չեն հայտնվել[6][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Quebec ‘Terrorist Attack’: College Student Alexandre Bissonnette ChargedNBC News, 2017.
  2. 2,0 2,1 Québec City mosque shooting: six dead as Trudeau condemns 'terrorist attack'The Guardian, 2017. — ISSN 1756-3224; 1354-4322
  3. 3,0 3,1 Newton, Paula (2017 թ․ հունվարի 30). «Six dead in Quebec mosque shooting». CNN. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. Dougherty, Kevin (2017 թ․ հունվարի 30). «Canadian PM says mosque shooting a 'terrorist attack on Muslims'». reuters.com. Reuters. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  5. 5,0 5,1 «Qui sont les suspects derrière la fusillade à Québec?». TVA Nouvelles. 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 Perraux, Les (2017 թ․ հունվարի 29). «'Quebec City is in mourning': Six dead, eight wounded in mass shooting at mosque». The Globe and Mail (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hawkins, Derek; Freeman, Alan (2017 թ․ հունվարի 30). «6 killed, 8 injured by gunmen who invaded Quebec City mosque». Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 «6 dead, 2 arrested after shooting at Quebec City mosque». CBC News (English). 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Attaque terroriste dans une mosquée de Québec». Radio-Canada.ca (ֆրանսերեն). 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  10. 10,0 10,1 Ling, Justin (2017 թ․ հունվարի 29). «Six dead in Quebec mosque attack». Vice News (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]